Սաակաշվիլիի նկատմամբ կարող է միջազգային հետախուզում հայտարարվել


18:22 , 22 մարտ, 2014

Tert.am-ը գրում է.

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին պարտավոր է համագործակցել քննչական մարմինների հետ, որոնք հարուցված մի քանի գործերի հետ կապված՝ մտադիր են հարցաքննել նրան որպես վկա, հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը։

«Սաակաշվիլին պետք է քննիչների բոլոր հարցերին պատասխանի, հակառակ դեպքում նրա նկատմամբ կասկածներն ավելի կխորանան։ Եթե նրա ողջամտությունը պահպանվել է, նա պետք է Վրաստան վերադառնա»,- ասել է Ղարիբաշվիլին վրացական «Կվիրիս Պալիտրա» շաբաթաթերթին տված հարցազրույցում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ