18:20 , 22 մարտ, 2014
Էս վարչակազմը, հայեր, թքած ունի մեզ վրա՝ առանձին-առանձին, և կասկածում եմ, որ նույնիսկ իր անմիջական շրջապատի անդամների վրա: Բայց երբ միավորվում ենք՝ նա սկսում է հարգել միավորված զանգվածին՝ հանց ռուսական «боится, значит уважает» սկզբունքը: Այնպես որ, ամեն մի առանձին հարցում մենք պարտավոր ենք միավորվել, այլ ելք չկա, եթե, իհարկե, չենք ցանկանում զբաղվել ժամավաճառությամբ: Միայն թե մի մեկնաբանությամբ՝ խոսքը գնում է քաղաքացիական շարժումների, և ոչ թե «ոչ իշխանական» կոչված ուժերի միավորման մասին: