17:46 , 22 մարտ, 2014ArmnewsTV.am-ը գրում է.
Օրթոպեդիայի կենտրոնում ինչքան մարդ կա, բոլորը փսփսում են: Հենց տեսախցիկը մոտենում է, միանգամից լռում են: Ի՞նչ գազային գրոհ է եղել, ինչո՞ւ են կրակել բժշկի դեմքին, ովքե՞ր` քար լռություն:
Շաբաթ օրով 5-հարկանի շենքում 5 բուժաշխատող երևաց: 5-ն էլ պնդում են` մի ամբողջ օր այստեղ ոտք չեն դրել: Առավոտն են հերթափոխի եկել ու, ինչպես երևում է` երդվել բերանները փակ պահել: Գոնե մի բան խոստովանում են` կրակոց, իրոք, եղել է:
Կրակոց ասում են` բակի կողմն են նայում: Ուրեմն դա էլ է ճիշտ` ինչ եղել է, այստեղ է եղել: Ավտոկայանատեղիում: Ամեն մեկից մի բառ պոկելով ու իրար կպցնելով հետևյալն է ստացվում` ուրբաթ 21-ին քիթ-կոկորդի բժիշկ Կարեն Մուրադյանը նոր էր գործի գալիս: Մեքենան կայանելու պահին, դրանից առաջ կամ հետո, վիճաբանություն է սկսվում երկու երիտասարդի հետ, որոնք հավանաբար եղբայրներ էին: Նրանցից մեկը բժշկի դեմքին հարվածում է, մյուսը` կրակում: Ատրճանակն, ասում են, գազային էր:
Կարեն Մուրադյանի անցուցանակ աշխատասենյակը փակ է, նա էլ ոչ թե իրենց, այլ ուրիշ հիվանդանոցում: Որտեղ է բուժվում դեմքին կրակոց ու այրվածք ստացած բժիշկը, գործընկերները չգիտեն: Հույժ գաղտնի է:
Հարվածած ու կրակած երիտասարդները փախել են: Հետաքննությունը փորձում է պարզել, թե որ ուղղությամբ են թաքնվում ավտոկայանատեղի համար ատրճանակով հարց լուծող լավ եղբայրները:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ