17:34 , 22 մարտ, 2014Լոնդոնի Կինոյի թանգարանում արդեն մի քանի օր է՝ հասարակության լայն զանգվածների համար բացվել է «Գործակալ 007»-ի ավտոմեքենաների ցուցահանդեսը: «Բոնդը շարժման մեջ» խորագիրը կրող ցուցահանդեսում ներկայացված է ավելի քան 50 տեսակի փոխադրամիջոց, որոնք ֆիլմերում օգտագործել է Ջեյմս Բոնդը: Այս ցուցադրությունը Բոնդի սիրահարների համար կտևի մեկ տարի:
Ջեյմս Բոնդը 23 ֆիլմերի գլխավոր հերոսն է: Տարբեր ժամանակներում «Գործակալ 007»-ին մարմնավորել են Շոն Քոններին, Ջորջ Լեզենբին, Ռոջեր Մուրը, Տիմոտի Դալթոնը, Փիրս Բրոսնենը և Դենիել Քրեյգը:













