17:14 , 22 մարտ, 2014Tert.am-ը գրում է.
42 կգ ոսկի, 4.5 մլն դոլար կանխիկ գումար, ադամանդներին նման քարերով տուփեր, 16 թանկարժեք ժամացույց. այսպիսին են Ուկրաինայի էներգետիկայի նախկին նախարար Էդուարդ Ստավիցկու բնակության վայրերի խուզարկման արդյունքները։
Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը։
Երկրի գլխավոր դատախազությունը, ՆԳՆ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի բաժինը երկրի էներգետիկայի նախարարության պաշտոնատար անձանց կողմից պետական սեփականության հափշտակման փաստով հետաքննության շրջանակում խուզարկել են Ստավիցկու բնակության վայրը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ