Թուրքիայի բանակն օգնել է ահաբեկիչներին հայաշատ Քեսաբի վրա հարձակվելիս. Ալ-Ջաֆարին նամակ է ուղարկել ՄԱԿ


16:58 , 22 մարտ, 2014

Թուրքիայի բանակն օգնել է ահաբեկիչներին հայաշատ Քեսաբի վրա հարձակվելիս. Ալ-Ջաֆարին նամակ է ուղարկել ՄԱԿ Panorama.am-ը գրում է.

ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ալ-Ջաֆարին երկու նամակ է ուղարկել ՄԱԿ գլխավոր քարտուղարին և ԱԽ-ի ղեկավարին, որում Թուրքիայի կառավարությանը կրկին մեղադրել է ահաբեկիչներին և «Ալ-Կաիդայի» հետ առնչություն ունեցող խմբավորումներին աջակցելու մեջ: Այս մասին հայտնում է Սիրիայի պետականSANA գործակալությունը: 

«Մարտի 21-ին ահաբեկչական «Ջաբհաթ Ալ-Նուսրա» և «Իսլամի բանակ» խմբավորումները Թուրքիայի տարածքից ներթանացել են Սիրիա ու հարձակվել սահմանակից Քեսաբ քաղաքի վրա: Թուրքիայի բանակը ծածկել է այս ահաբեկչական հարձակումները և նրանց ցուցաբերել լոգիստիկ ու ռազմական օգնություն»,-ասվում է Ջաֆարիի նամակում: 

Նրա խոսքով,  Թուրքիայի այս դիրքորոշումը ցույց է տալիս տարածաշրջանում ահաբեկչությանը աջակցելու նրա շարունակական գործողությունները, ինչը խախտում է միջազգային իրավունքը, ՄԱԿ բանաձևերը և երկրների միջև բարեկամական հարաբերությունները: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ