Այս շարժումն առաջին հերթին արժանապատվության խնդիր է. Ժիրայր Սեֆիլյան


16:21 , 22 մարտ, 2014

Այս շարժումն առաջին հերթին արժանապատվության խնդիր է. Ժիրայր ՍեֆիլյանPanorama.am-ը գրում է.

Այսօր նոր սերնդի հետ միասին մենք խնդիր ենք դրել ազատագրել Երևանն ու Հայաստանի Հանրապետությունն ամբողջությամբ: Այդ մասին քիչ առաջ Ազատության հրապարակում կայացած հանրահավաքում հայտարարեց արցախյան ազատամարտի հերոս Ժիրայր Սեֆիլյանը, որին հանրահավաքի կազմակերպիչ «Դ!եմ եմ» նախաձեռնության ներկայացուցիչը ներկայացրեց որպես ՀՀ քաղաքացի:

Ժիրայր Սեֆիլյանը նախ հիշեց 23 տարի առաջ արցախյան ազատամարտի տարիներից մի դրվագ. «23 տարի առաջ պատիվ եմ ունեցել գլխավորել 56 հոգանոց ջոկատ, որը բացահայտ մուտք է գործել Ստեփանակերտ: Այդ օրերին քչերն էին հավատում, որ մեզ հաջողվելու է ազատագրել Արցախը: Այդպես, փոքրաթիվ ջոկատներով կարողացանք հույս ու հավատ ներշնչել ժողովորդին, ինչի արդյունքում կարողացանք ազատագրել Արցախը»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ