9 վատագույն առաջին ժամադրությունները


21:45 , 22 մարտ, 2014

1. Երիտասարդին սպանել էին առաջին ժամադրության ժամանակ 

1996թ.-ին դեռահասներ Իվետ Ռոդյեն և Զաք Սնարրը դեռ նոր էին սկսում իրենց հարաբերությունները: Նրանք պատրաստվում էին իրենց առաջին ժամադրությանը լուսանկարել լուսինը, բայց նրանց պլաններն այդպես էլ չիրագործվեցին: Լճի մոտակայքում, որտեղ որ նրանք կանգ էին առել, մի մեքենա երևաց, վարորդը դուրս եկավ և կրակեց զույգի վրա: Զաքը տեղում մահացավ, իսկ Իվետը վնասվածքներ ստացավ: Ինչպես պարզվեց, մարդասպանը դա ուղղակի զվարճանքի համար արել էր: Իվետը կարողացավ վերականգնվել այդ դեպքից հետո և դարձավ իրավաբան: 

 

2. Առաջին ժամադրությանը աղջիկը դուրս էր ընկել պատշգամբից 

Ջենիֆեր Ռոսոֆը գովազդային ընկերության տնօրենն էր: Նա իր ընկերոջը՝ Ստեֆանին, առաջին հանդիպումից հետո բերել էր իր տուն և դուրս էր եկել պատշգամբ ծխելու: Ստեֆանը զգուշացրեց նրան, որ դա կարող է վտանգավոր լինել, բայց Ջենիֆերն ասաց, որ բազմաթիվ անգամ արդեն այդպես արել է: Նա նստել էր պատշգամբի վանդակաճաղերին, երբ հանկարծ տարօրինակ ձայն լսվեց և պատշգամբն ամբողջովին քանդվեց: Ջենիֆերն ընկավ 16-րդ հարկից և մահացավ:  


3. Զույգին մեղադրել էին սպանության մեջ 

Ամեն ինչ սկսվել էր որպես հասարակ սիրավեպ, բայց վերածվեց սարսափելի մղձավանջի: Ամանդա Նոքսը սովորում էր Իտալիայում և այնտեղ հանդիպել էր Ռաֆայել Սոլլեսիտո անունով իտալացուն: Նրանք ողջ ժամանակը միասին էին անցկացնում, հիմնականում հանդիպում էին Ռաֆայելի բնակարնում: Բայց 2007թ.-ի նոյեմբերի 2-ին զույգը որոշեց գնալ Ամանդայի բնակարան, որը նա վարձակալել էր իր ընկերուհու՝ Մերեդիտ Կերչերի հետ: Կերչերին գազանավարի սպանել էին, իսկ Ամանդան և Ռաֆայելը հայտնվել էին գլխավոր մեղադրյալների ցանկում: Մեղադրող կողմը համարում էր, որ Ամանդային որպես մարմնավաճառ ներգրավվել էին սատանիստական միության մեջ: Առաջին դատական լսումների ժամանակ Ամանդային և Ռաֆայելին մեղավոր էին ճանաչել և բանտարկել: Բայց բողոքարկումից հետո նրանց ազատ արձակեցին: Ամանդան վերադարձավ ԱՄՆ: Երրորդը լսումն անցավ 2012թ.-ի հունվարի 30-ին, և զույգին կրկին մեղավոր ճանաչեցին: Ամանդան պատրաստվում էր երկրորդ անգամ բողոքարկել, իսկ Ռաֆայելին արդեն ձերբակալել է իտալական ոստիկանությունը:

 

4. Ավտովթարի հետևանքով զույգը 8 ժամ փակված էր մնացել մեքենայի մեջ 

Չինացի երիտասարդ գործարարը որոշել էր մեքենայով զբոսնել իր նորահայտ ընկերուհու հետ: Նրա մեքենան վթարի ենթարկվեց և նրա կաբրիոլետի վրա ընկավ բեռնատարի բեռնարկղը: Բարեբախտաբար, երկու ուղևորները ողջ մնացին և ոչ մի վնասվածք չստացան:

 

5. Նորահայտ ծանոթը սպանել էր աղջկա մրցութային ձիուն

Նատալի Կելդերմանը հմայիչ իտալացի Սեբաստիան Մաուրոյի հետ ծանոթացել էր համացանցում: Սիրավեպը շատ գեղեցիկ սկսվեց: Նրանք անդադար միասին էին, Մաուրոն բազմաթիվ նվերներ էին մատուցում իր սիրելիին, բայց հանկարծակի նրա բնավորությունը փոխվեց և իրական սեփականատեր դարձավ: Մաուրոն Նատալիին խանդում էր բոլորի հանդեպ: Մի անգամ փողոցում ծանոթին ողջունելուց հետո տղամարդը սարսափելի զայրացել էր և հարվածել Նատալիին: Այդ դեպքից հետո կինը որոշեց թողնել նրան և հեռանալ, բայց իտալացին փորձեց փրկել հարաբերությունները և ներողություն խնդրեց: Սակայն Նատալին հաստատակամ էր իր որոշման մեջ: Այնուհետև Մաուրոն Նատալիի աչքերի առջև սպանեց նրա սիրելի մրցութային ձիուն: Արդյունքում տղամարդուն բանտարկեցին 5 տարով:  


6. Առաջին ժամադրության ժամանակ աղջկան կծել էր սարդը 

Ստեֆանի Ջորջիան իր ընկերոջ հետ դիտում էին սարսափ ֆիլմ, երբ հանկարծ աղջիկը կարծես թե հոսանքի հարված զգաց իր ձեռքի վրա: Պարզվեց, որ նրան կծել էր սարդը: Վարակից խուսափելու համար բժիշկները անցք բացեցին Ստեֆանիի ձեռքի մեջ և հանեցին թույնը: Ամեն ինչ բարեհաջող ավարտվեց:

 

7. Սուրճ ըմպելու խնդրանքը՝ փախցնելու միջոց էր հանդիսացել

26-ամյա Ուգանդան Ջոան Ալուպոն շատ էր ցանկանում տեսնել իր ֆեյսբուքյան ընկերոջը: Նրանք երկար ժամանակ շփվում էին համացանցում, և ի վերջո տղան աղջկան համոզել էր հանդիպել: Սակայն դա միայն ծուղակ էր: Ալուպոն քաղաքական գործչի դուստր էր, և նրան առևանգել էին, երկու օր պահել էին մեքենայում՝ փակ աչքերով: Ոստիկանների հետապնդումից վախեցած՝ առևանգողները ազատ արձակեցին Ուգանդանին և փախուստի դիմեցին:  


8. Աղջկան ստիպել են նստել առևանգված մեքենայի ղեկին

Լիա Գիբբսը Ադամ Մինթոնոմի հետ ծանոթացել է համացանցում, իսկ առաջին ժամադրությանը նա գնացել է Ադամի տուն ֆիլմ դիտելու: Երբ Լիան ժամանեց տան մոտ, Ադամը խնդրեց նրան մի քանի րոպեով տանել նրան ընկերոջ մոտ: Երբ զույգը կրկին եկավ Ադամի տան մոտ, այնտեղ արդեն կանգնած էին ոստիկանները: Պարզվում է, որ այն մեքենան, որով նրանք երթևեկում էին, առևանգված էր: Լիան կարողացավ ապացուցել իր անմեղությունը, իսկ Ադամին ձերբակալեցին 4.5 տարի ժամկետով:

 

9. Տղամարդը չի վճարել ռեստորանում և գողացել է ընկերուհու մեքենան 
 

Տերրանս Մակկոյն իր առաջին ժամադրությունը որոշեց անցկացնել Buffalo Wild Wings սրճարանում: Բայց նրա հանցանքը այն չէր, որ իր ընկերուհուն տարել էր ֆաստ-ֆուդի ռեստորան: Երբ նրանց հաշիվը բերեցին, Տերրանսը հայտարարեց, որ իր դրամապանակը մոռացել է տանը: Աղջիկը նրան տվեց մեքենայի բանալիները, իսկ նա օգտվեց առիթից և առևանգեց մեքենան, աղջիկն էլ ստիպված եղավ ինքնուրույն փակել հաշիվը: