15:35 , 22 մարտ, 2014
Մի բան ակնհայտ է. հանրահավաքում ելույթ ունեցող երիտասարդները, խոսքս ոչ կուսակացականների մասին է, գործին շատ ավելի մոտ են կանգնած, քան մյուսները: Հետաքրքիր այնպիսի իրավիճակ է ստեղծվել, երբ փորձառու քաղաքական գործիչները ստիպված են ոչ թե սովորեցնել, այլ սովորել երիտասարդներից: Ընդ որում, երևում է, որ նրանք դա հստակ գիտակցում են: Գիտակցում, բայց չեն կարողանում ձերբազատվել խոսքի այն ոճից, այն գործելաոճից, այն մոտեցումներից, որոնց պատճառով տարիներ շարունակ միայն ձախողվել են: