Արամ MP3-ի օգտին բուքմեյքերներն անիմաստ են համարում խաղադրույքներ ընդունել


15:25 , 22 մարտ, 2014

Emedia.am-ը գրում է.

Աշխարհի խոշորագույն բուքմեյքերներն անիմաստ են համարում Արամ MP3-ի օգտին խաղադրույքներ ընդունել՝ վերջինիս հաղթանակի չափազանց հավանական լինելու պատճառով։

Արամի գործակիցը մի շարք գործակալություններում սահմանվել է 1, ինչը նշանակում է նրա օգտին խաղադրույք կատարողը կստանա նույնքան գումար, որքան ի սկզբանե մուտքագրել էր։ Մասնավորապես 1 գործակից են սահմանել համացանցում խոշորագույն բուքմեյքերային ընկերություն Betfair-ը, ինչպես նաև Betfred, Betvictor, Coral, բրիտանական Ladbrokes գործակալությունները։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ