Ծանրորդուհի Հռիփսիմե Խորշուդյանը արդեն վերադառնում է «ամուսնական արձակուրդից»… Սպոտսմենուհին առաջնեկի ծնունդից 8 ամիս անց պատրաստվում է ապրիլի 4-11-ը Իսրայելում կայանալիք Ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը:
Թեև ընտանեկան և մարզական զբաղվածությանը՝ նա ժամանակ գտավ և սիրով զրուցեց Life.Panorama.am-ի հետ՝ բացահայտելով նաև իր նախասիրություններն ու առօրյան:
- Հռիփսիմե, հիմա Եվրոպայի առաջնությանն եք պատրաստվում: Ինչպիսի՞նն է տրամադրությունն ու մարզավիճակը:
- Մարզավիճակս արդեն բավականին լավացել է: Չէի ասի՝ օլիմպիական խաղերի ժամանակվա պես, բայց կամաց-կամաց գալիս եմ իմ հին մարզավիճակին: Բալիկիցս հետո իմ առաջին մրցումն է լինելու, տրամադրությունս շատ լավ է, ինչպես միշտ՝ մարտական:
- Ակնկալիքը միայն հաղթանա՞կն է:
- Աստված տա, որ մեդալ նվաճեմ, բայց այս անգամ ինձանից հիմնական պահանջն այն է, որ ես դուրս գամ, հարթակը զգամ…6 մոտեցում է տրված մարզիկին, 6 մոտեցում պետք է բարձրացնեմ, դա շատ կարևոր է… Իսկ մեդալի համար եթե կարողացա պայքարել, շատ ավելի լավ…
.jpg)
- Ձեր փոքրիկն ընդամենը 8 ամսական է: Ձեզ հետ կտանե՞ք, թե ոչ:
- Ոչ, իրեն թողնելու եմ տատիկի մոտ, թող տանից երկրպագի իր մայրիկին (ծիծաղելով)…
- Չունե՞ք մտավախություն, որ հանգիստ ու խելոք չի մնա բալիկը առանց ձեզ:
-Ես արդեն 3 ուսումնամարզական հավաքների եմ մասնակցում, ու ինքն այդ ընթացքում տատիկի հետ շատ լավ ընկերություն է անում…
- Ձեր ամուսինը ձեզ ուղեկցո՞ւմ է նման հավաքների դեպքում:
- Նա նույնպես մարզիկ է: Այժմ ինքը պատրաստվում է Հայաստանի գավաթին, որը կլինի հուլիս-օգոստոս ամիսներին, որին էլ կհաջորդի աշխարհի առաջնությունը: Այնպես որ իր զբաղվածությունից հետո նոր կմիանա ինձ… Ինչ արած` մերը մարզական ընտանիք է…
- Դե, արդեն իսկ ձեր բալիկի ճանապարհը տեսանելի է, այո՞:
- Կողքից բոլորն են այդպես մտածում: Գեները միշտ էլ շարունակական են լինում չէ՞: Աստված տա, եթե ինքը ցանկանա մեր ճանապարհը շարունակել, թող շարունակի, եթե ոչ՝ մենք չենք խանգարի, թող ուրիշ մասնագիտություն ընտրի…
