Պուտինն ու Օբաման կարծես թե պայմանավորվել են. Ուկրաինան կբաժանվի


13:48 , 22 մարտ, 2014

Ինչպես և կարելի էր ակնկալել, Ռուսաստանն ու ԱՄՆ-ն պայմանավորվածություն են ձեռք բերել Ուկրաինայում տիրող իրավիճակը շտկելու շուրջ: Եթե թարգմանենք դիվանագիտական տերմինաբանությունն ու հնարքները, որտեղ նշվում է տարբերվող գնահատականների, դիրքորոշումների ու այլ լղոզված բաների մասին, ապա կարելի է գալ այս պարզ տեքստին.

ԱՄՆ-ը և Ռուսաստանը կկիսեն Ուկրաինան իրար մեջ՝ ըստ ազդեցության գոտիների, և ռուսները կպայքարեն «աջ-ազգայնական/նացիստական էլեմենտների» դեմ (գրեթե ողջ Ուկրաինայում), իսկ ԱՄՆ-ը կպայքարի հանուն «ժողովրդավարական արժեքների» (Արևմուտքում): Այս ամենն էլ առաջարկվում է վերահսկել ԵԱՀԿ դիտորդների միջոցով:

Մի խոսքով, մեծ հավանականությամբ Ուկրաինան ենթարկվելու է շատ ռեալ ֆիզիկական բաժանման, որի արդյունքում աշխարհաքաղաքական ճամբարները իրենց սահմանը կֆիքսեն 1939 թվականի սահմանների վրա: