13:52 , 22 մարտ, 2014Panorama.am-ը գրում է.
Ռուսաստանի ժողովրդական արտիստ, երգչուհի Եկատերինա Շավրինան ավտովթարի հետևանքով ստացած ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ռուսաստանի ՆԳՆ ճանապարհային ոստիկանության պաշտոնական տեղեկատվության համաձայն, մարտի 21-ին գիշերը Մոսկվա-Ռոսլավլ ճանապարհին Honda CR-V մակնիշի մեքենայի կին վարորդը չի կարողացել կառավարել մեքենան, դուրս է եկել ճանապարհից ու բախվել հանդիպակաց գոտուց եկող Audi A4 մեքենային, որի վարորդը 33-ամյա տղամարդ է եղել:
Մեքենաների բախման հետևանքով Honda-ի ուղևորներից մեկը ստացած վնասվածքներից տեղում մահացել է, իսկ վարորդը և ևս մի կին ուղևորուհի, 1945-ին ծնված, հոսպիտալացվել է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ