13:42 , 22 մարտ, 2014
Lurer.com-ը գրում է.
Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը պատասխան է տալու իր բոլոր արածների համար: Այս մասին հայտարարել է Իսրայելի արտաքին գործերի նախկին նախարար Ցիպի Լիվնին, ինչի վերաբերյալ տեսագրությունը մարտի 20-ին հայտնվել է համացանցում:
Լիվնիի ելույթի այս տեսագրությունը սոցիալական կայքերում մեծ հետաքրքրություն է առաջացրել: Նա ասել է, որ Իսրայելի շրջակայքը լի է արմատականներով (մահմեդականներով) և տարածաշրջանում ավելանում են սեփական նպատակներն ու ճանապարհներն ընտրել ցանկացող կառավարիչները:
«Մենք չենք կարող անտարբեր մնալ մեր շուրջը կատարվող իրադարձությունների նկատմամբ և մնալ մեկուսացված վիճակում: Մենք չենք կարող ձևավորել տարածաշրջանի ապագան, բայց կարող ենք ազդեցություն գործել այլ երկրների` այդ թվում Թուրքիայի հետ հարաբերությունների վրա», -ասել է նա:
Հետո նա հայտարարել է, որ Թուրքիան այլևս դուրս է եկել Իսրայելի վերահսկողությունից և խոչընդոտներ է ստեղծում իրենց համար: Լիվնին ասել է, որ այդ բոլորի համար Էրդողանը պատասխան է տալու: Նախկին նախարարի արտահայտությունները դժգոհություն են առաջացրել Իսրայելի կառավարությունում: