Մոուրինյոն չի ընդունում Անգլիայի ֆուտբոլի միության ներկայացրած մեղադրանքները


13:32 , 22 մարտ, 2014

1in.am-ը գրում է.

Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն չի ընդունում Անգլիայի ֆուտբոլի միության կողմից իրեն ներկայացված մեղադրանքները:

Հիշեցնենք` Անգլիայի Պրեմիեր Լիգայի շրջանակներում կայացած «Ասթոն Վիլա»-ի դեմ խաղում կատարված իրադարձությունների պատճառով պորտուգալացի մասնագետին մեղադրանք է ներկայացվել:

«Ես չեմ ընդունում մեղադրանքները: Երկուշաբթի հանդիպում ունեմ և ապացույցներ կներկայացնեմ: Բայց առանց լրատվամիջոցների ներկայության: Բավական է իմանալ, որ ես ակնհայտ պատճառներով չեմ ընդունում ինձ ներկայացված մեղադրանքները»,- լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը մեջբերում է Մոուրինյոյի խոսքերը: