12:41 , 22 մարտ, 2014Tert.am-ը գրում է.
Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտան Հայաստանում է, այսօր նա աշխատանքի է գնացել: Այս մասին Tert.am-ին հայտնեց Հայաստանում Ուկրաինայի դեսպանատան աշխատակից Գալինա Վասիլևնա Միխալենկոն:
«Դեսպանը աշխատավայրում է, Երևանում, դեսպանատանը»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ երեկ ուկրաինական լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ Ուկրաինան խորհրդակցությունների նպատակով հետ է կանչել Հայաստանում իր դեսպանին. ինչի մասին հաղորդել էր Ուկրաինայի ԱԳՆ-ի տեղեկատվական քաղաքականության դեպարտամենտի ղեկավար Եվգենի Պերեբիյնիսը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ