Ինչու է համբուրվելն օգտակար


13:15 , 22 մարտ, 2014

1. Հետազոտությունները ցույց են տվել հետևյալ արդյունքները. հաճախակի համբուրվող մարդկանց մոտ ավելի հազվադեպ է կարիես առաջանում, իսկ պատճառը այն է, որ համբույրի ժամանակ ավելի շատ թուք է արտադրվում, և այն ատամները մաստակին համարժեք լավ է մաքրում:

2. Համբույրները կարող են բարելավել կենտրոնացվածությունը, հիշողությունը, ինչպես նաև մարդու մտավոր աշխատանքը: Բացատրությունը շատ պարզ է: Համբույրի պրոցեսի ժամանակ բարելավում է արյան շրջանառությունը և նյութափոխանակությունը, ուղեղի բջիջները հագեցվում են թթվածնով:


3. Պարզվում է, որ համբույրը բարելավում է թոքերի աշխատանքը: Սովորաբար մարդ հանգիստ իրավիճակում մեկ րոպեում 20 շունչ ու արտաշունչ է անում: Իսկ համբույրի ժամանակ նրանց քանակությունն ավելանում է երեք անգամ:

4. Գիտնականները հետազոտություններ են անցկացրել, որոնք ապշեցուցիչ արդյունքներ են ցույց տվել: Մեկ րոպե տևող համբույրի ընթացքում մարդ կարող է 12 կկալ կորցնել: Եթե օրեկան գոնե երեք րոպե համբուրվեք, ապա մեկ տարվա ընթացքում հեշտությամբ կկորցնեք 3 կգ: Համաձայնեք՝ նիհարելու շատ հաճելի տարբերակ է:  


5. Այնպիսի զբաղմունքը, ինչպիսինն է համբույրը, դեպրեսիայից և տարբեր տիպի սթրեսներից ազատվելու հիասքանչ միջոց է: Ինչպե՞ս է դա աշխատում: Համբույրի ժամանակ արտադրվող ֆերմետները չեն թողնում, որ առաջանա գլյուկոկորտիկոիդը՝ սթրեսի հորմոնը:  

6. Համբույրները թույլ են տալիս օրգանիզմը տոնուսի մեջ պահել և լիցքավորում են էներգիայով: Պատճառը պարզ է. համբույրի ընթացքում ադրենալի է արտադրվում:


7. Նաև այս հաճելի պրոցեսի ժամանակ արագանում է սրտի աշխատանքը: Եվ դա շատ լավ է, քանի որ իր հերթին դա հանգեցնում է նյութափոխանակության բարելավմանը և լավացնում է արյան շրջանառությունը:

8. Համբույրը դեմքի մարզման լավագույն տարբերակն է: Խնդիրը այն է, որ կրքոտ համբույրի ժամանակ աշխատում են դեմքի հսկայական թվով մկաններ:


9. Համբույրի շնորհիվ Ձեր կյանքն ավելի վառ և երջանիկ կդառնա: Ապացուցված է, որ համբույրի ժամանակ արյուն է ներթափանցում երջանկության հորմոնը՝ էնդորֆինը:

Հարկ է իմանալ համբույրի հետ կապված մի շատ հետաքրքիր փաստ.

Հարսանյաց հանդեսի վերջում նորապսակաների համբույրի ավանդույթը մեզ հասել է Հին Հռոմից: Այդ ժամանակ այն մի փոքր այլ իմաստ ուներ: Ամուսնությունը պայմանագիր էր համարվում, իսկ համբույրը գործարքն ամրապնդելու համար կնիքի դեր էր տանում: