Անհետացած Boeing-ի որոնումներին կմասնակցի ամերիկյան ծովային ավիացիան


11:46 , 22 մարտ, 2014

1in.am-ը գրում է.

Անհետացած Boeing 777 ինքնաթիռի որոնումների համար ԱՄՆ-ը գործի է դրել ծովային ավիացիան: Այս մասին լրագրողներին հայտնել է Պենտագոնի ներկայացուցիչ, կոնտրծովակալ Ջոն Քիրբին:

Նրա խոսքերով՝ որոնողական գործողություններին մասնակցող ականակիրը այս պահին դադարեցրել է որոնումները: «Մենք այժմ կենտրոնացած ենք գործողությունների հեռահար շառավղող ծանր թևերով P-8 և P-3 մոդելի ինքնաթիռների վրա՝ ԱՄՆ նավատորմի կազմից»,- ասել է Քիրբին:

Այս մասին գրում է Ria Novosti-ն: