Աստիճանի էֆեկտը


11:01 , 22 մարտ, 2014

 

Ֆրանսիացիների մոտ գոյություն ունի «աստիճանի էֆեկտ» արտահայտությունը (ֆրանս. «Esprit d’Escalier»):

Դա վերաբերում է այն պահին, երբ դու գտնում ես ճիշտ պատասխանը, բայց արդեն ուշ է: Օրինակ՝ երեկույթի ժամանակ քեզ ինչ-որ մեկը վիրավորում է կամ հեգնում: Դու պետք է ինչ-որ կերպ պատասխանես: Երբ բոլորը քեզ են նայում, երբ դա քեզ ճնշում է, դու ինչ-որ ոչ համոզիչ բան ես ասում: Իսկ հետո դու հեռանում ես երեկույթի տեղից և հենց այդ պահին, երբ սկսում ես իջնել աստիճաններով, օ, հրաշք: Քո գլխում մի հիանալի պատասխան է ծնվում: Բայց արդեն ուշ է: Եվ դա քո վերջին անհաջողությունն է լինում այդ երեկո: