10:58 , 22 մարտ, 20141in.am-ը գրում է.
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ երկրում փողոցային անկարգությունները վերջին ամսվա ընթացքում 10 մլրդ դոլարի վնաս են հասցրել: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
«Փոքրամասնությունը, որը ցանկանում է հեղաշրջում կատարել, այնքան շատ վնաս է հասցրել: Նրանք հրկիզել են համալսարանը, որտեղ հարյուրավոր երիտասարդներ էին սովորում»,- ասել է Մադուրոն՝ նկատի ունենալով Վենեսուելայի արևմուտքի ռազմական ուսումնարանը, որը հրկիզել էին ցուցարարները:
«Դա բողոք չէ: Դա բարբարոսություն է: Դա ահաբեկչություն է»,- ընդգծել է պետության ղեկավարը:
Փետրվարի 12-ից Վենեսուելայում շարունակվող զանգվածային անկարգությունների զոհերի թիվը հասել է 33-ի: