10:32 , 22 մարտ, 2014Tert.am-ը գրում է.
ԵԱՀԿ-ն որոշում է կայացրել Ուկրաինայում հատուկ դիտորդական առաքելության տեղակայման մասին: Դիտորդները երկիր կժամանեն 24 ժամվա ընթացքում: Առաքելության մանդատը նախատեսում է դրա տեղակայումը ողջ Ուկրաինայի տարածքում, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Դիտորդների գրասենյակները կաշխատեն Խերսոնում, Օդեսայում, Լվովում, Իվանո-Ֆրանկովսկում, Խարկովում, Դոնեցկում, Դնեպրոպետրովսկում, Չերնովցիում, Լուգանսկում և Կիևում: Ղրիմ դիտորդները չեն պատրաստվում մեկնել:
ԵԱՀԿ նախագահ Դիդյե Բուրկխալտերի խոսքերով՝ առաքելության թիվը նախնական փուլում կկազմի 100 մարդ, այնուհետև այն կարող է աճել մինչև 500 մարդ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ