Ֆեյսբուքը երեկ. օրվա ամփոփումը


10:18 , 22 մարտ, 2014

ՏրագիԿոմեդիա:

Երեկ խոսեց Րաֆֆի Հովհաննիսյանը. ՈՒՀԱ-յում հարց-պատասխան կա, երբ մարդիկ հարց են տալիս, մասնակիցը պետք այդ հարցերին հումորով պատասխանի: Րաֆֆին այդ մրցույթից պատվով դուրս կգար միանշանակ: Լրագրողների հարցերին հումորով էր պատասխանում՝ մասնավորապես հացադուլի հետ կապված հարցին և այլն: Պրն. Հովհաննիսյանը վերջը չասաց՝ այս ասուլիսը կազմակերպվել էր քաղաքական նկատառումներո՞վ, թե հերթական հացադուլի նախապատրաստական աշխատանքների համար:

Պարույր Հայրիկյանը երեկ չդիմացավ, ելավ տեղից ու Րաֆֆի Հովհաննիսյանին անվանեց պառակտիչ: Հեսա Րաֆֆին, որ «Բադասխան» ուզի ու «Իրա հաղթանակը» Պարույր Հայրիկյանից պահանջի, տեսնեմ էտ ժամանակ ի՞նչ է լինելու: Պետք է մտածել նախ հետևանքների մասին, հետո ասել այն, ինչ մտածում եք. հանաք մասխարա չի չէ՞:

Պուտինը անցել է հումորային ժանրին: Եվրոպան ասում է կպատժեմ, Պուտինն ասում է՝ ջանդամ պատժես, նայի չպատժվես: Աշխարհը ռուսական բանկ է ուզում փակել, Պուտինը պատրաստ է այնտեղ գումար ներդնել: Մեծ պետությունների միանգամից մի քանի առաջնորդներ չեն կարողանում պայքարել միայնակ Պուտինի դեմ: Իսկ երեկվա ԵՄ Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասի ստորագրումը մի բան նշանակեց, որ Ուկրաինան վերջնականապես կորցրեց Ղրիմը: Слава Yкраїні Героям слава...