Հենրի Ֆորդի կյանքի կանոնները


09:34 , 22 մարտ, 2014

Հենրի Ֆորդի կյանքի կանոններըLife.panorama.am-ը գրում է.

Գաղափարներն անշուշտ շատ կարևոր են, սակայն լավ գաղափարներ կարող է ունենալ յուրաքանչյուրը: Իսկապես կարևոր է այն, թե ինչպես եք կյանքի կոչելու գաղափարները:  

Մենք չպետք է մոռանանք, որ փողը ոչ թե ցոփ ու շվայտ կյանքի համար է, այլ բարի գործեր անելու: 
Նա, ով վախենում է ապագայից և ձախողվելուց, սահմանափակում է իր հնարավորությունները: Անհաջողությունն ընդամենը հնարավորություն է կրկին փորձել հասնել նպատակին` սովորելով նախկին սխալների վրա:  
 
Պետք է աշխատի նա, ով բոլորից լավ է աշխատում: Մասնագետները հաճախ այնքան շատ օգտակար խորհուրդներ են տալիս, որ աշխատելու ժամանակ չեն ունենում:  
 
Եթե մարդը լավ է աշխատում, արդյուքներն ինքնըստինքյան կերևան:  
Փողերը ոչինչ չարժեն, որովհետև ինքնըստինքյան դրանք ոչինչ չեն ստեղծում:  
 
Յուրաքանչյուր բիզնեսի հիմքը մարդկանց օգուտ բերելն է:  
 
Ամեն օր ես մեկ քայլով մոտենում էի իմ երազանքին:  
 
Ոչ մի բիզնես հաջողություն չի ունենա, եթե դրա նախաձեռնողներն ուշադրություն չդարձնեն բողոքների ու առաջարկների վրա:  
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ