09:26 , 22 մարտ, 20141in.am-ը գրում է.
Ուկրաինան կարող է մինչև 2020 թվականը հրաժարվել ռուսական էներգակիրների մատակարարումներից: Այս մասին հայտնել է «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն ուկրաինական հեռուստատեսության եթերում՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
«Ուկրաինան ունի ռեսուրսներ, որպեսզի 2020 թվականից ընդհանրապես Ռուսաստանից էներգակիրներ չգնի»,- ասել է Տիմոշենկոն:
«Մենք շատ լուրջ կախվածություն ունենք երկու ուղղություններով, դրանք են՝ միջուկային վառելիքն ու գազը»,- հավելել է նա:
Տիմոշենկոյի խոսքով՝ մինչև 2020 թվականը Եվրոպան գազի ռևերսային մատակարարումներ կիրականացնի Ուկրաինա, ինչպես նաև կիրականացվի սեփական թերթաքարային գազի արդյունահանում: «Ինչ վերաբերում է միջուկային վառելիքին, մենք ունենք ամերիկյան Westinghouse (Electric Compan) ընկերության վառելիքը»,- ասել է «Բատկիվշչինայի» առաջնորդը: