10:08 , 22 մարտ, 2014
Երեկ Twitter սոցկայքը նշեց իր 8-ամյակը: 2006 թվականից` իր ստեղծումից ի վեր, Twitter-ում 218 միլիոնից ավել ակտիվ օգտատեր է գրանցվել: Ստեղծման 8-րդ տարվան ընդառաջ՝ սոցկայքը հնարավորություն է տվել յուրաքանչյուր օգտատիրոջ վերհիշել իր առաջին գրառումը:
Ամենահետաքրքիր գրառումներից մեկը, թերևս, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջին գրառումն է, որտեղ վերջինս շնորհավորում է Բարաք Օբամային՝ ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Congratulations to US President-elect Barack Obama http://t.co/wi0upVQB
— Vladimir Putin (@PutinRF_Eng) 8 ноября 2012