08:50 , 22 մարտ, 20141in.am-ը գրում է.
Մարդու իրավունքներին առնչվող իրավիճակի վերահսկման ՄԱԿ-ի առաքելությունը ծրագրում է ներկայացուցչություն բացել Ղրիմում: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով համաշխարհային կազմակերպությանը:
«Մարդու իրավունքների հարցերով գլխավոր քարտուղարի օգնական Իվան Շիմոնովիչը գտնվում է Ղրիմում, որտեղ զբաղվում է մոնիտորինգային առաքելության տեղական ներկայացուցչության բացման նախապատրաստությամբ»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը:
Նրա խոսքով՝ մարտի 21-ին Շիմոնովիչը հանդիպումներ է ունեցել տեղի իշխանությունների ներկայացուցիչների հետ, այդ թվում՝ վարչապետ Սերգեյ Ակսյոնովի և Պետխորհրդի խոսնակ Վլադիմիր Կոնստանտինովի: