Ես մարդ չեմ, ես բալերինա եմ. (Photo)


05:33 , 22 մարտ, 2014

5Փխրուն… Անմիջապես այդ բառը մտքիս եկավ, երբ տեսա Ժակլինին: Չէ, շատ փխրուն, փշրվելու չափ փխրուն: Բայց ես գիտեի, որ դա թվացյալ է: Բալետն անողոք է, ինչպես դարվինյան ընտրությունը. «Ողջ են մնում» միայն ուժեղները կամ շատ ուժեղները: Ուժեղ կին՝ խաբուսիկ փխրուն արտաքինով՝ հայկական բալետի պրիմա՝ Ժակլին Սարխոշյան: 

 Ասում են, որ բալետի մասին գրելը նույնն է, ինչ ճարտարապետության մասին պարելը: Ես համաձայն չեմ այդ արտահայտության հետ: Բալետը կարող է լինել ճարտարապետություն, իսկ այ, ճարտարապետությունը երբեք չի դառնա բալետ:

Երբեք չեմ երազել դառնալ բալետի պարուհի: Փոքր ժամանակ ուզում է դառնալ դերասանուհի կամ գեղասահորդուհի:

Բալետում ցանկացած ժեստ ունի իր խորհուրդը: Ոչինչ հենց այնպես չէ: Պարզապես պետք է հասկանալ այդ լեզուն: 

Ամենադժվարը մնում է կուլիսների հետևում: Այն, ինչը դու երբեք ցույց չես տա հանդիսատեսին: Երբ 39 ջերմությամբ կամ մեջքի վնասվածքով պարում ես բեմում: Երբ ոտքերդ այնպես են ցավում, որ յուրաքանչյուր շարժումից կարող ես ուշաթափվել: Կամ քեզ մոտ դժբախտություն է: Հանդիսատեսը մեղավոր չէ… Սա է դժվարը, իսկ մնացած ամեն ինչը նորմա է պրոֆեսիոնալի համար:

Միշտ մտածել եմ, որ երբեք չէի կարող դառնալ վիրաբույժ: Արյուն տանել չեմ կարողանում:

Երբ մարդիկ հիացած ասում են՝ ինչ նիհար եք, պատասխանում եմ՝ ես մարդ չեմ, ես բալերինա եմ: Երբեք ուտելիքը պաշտամունք չեմ սարքել, դա ինձ համար ընդամենը սնվելու միջոց է: Բայց իմ ամենասիրած ճաշատեսակը թփով դոլման է:

Իրականում ես չեմ մեծացել: Հոգու խորքում նույն փոքրիկ աղջիկն եմ:

Տղամարդիկ… Նրանց մեջ ամենից շատ գնահատում եմ հոգատարությունը, ազնվությունը և անկեղծությունը:

 

1

2

3

4

5