Բարդույթիկ-նախանձիկները 700 տոկոսով կեղծում և սուտ են մոգոնում


07:14 , 22 մարտ, 2014

Այսօր մի բարդոյթիկ Կենտրոնի եթերով ասում էր, թէ իմ հրաւիրած հանրահաւաքին 10 մարդ էր եկել։ Հիմա նայեցի ամենափոքրաքանակ հանդիպման լուսանկարը՝ 70 հոգի (չհաշուած կողքից ունկնդրողներին)։ Մարդիկ 700 տոկոսով կեղծում են։ Այ մահկանացու, հանրահաւաքի համար 100-ն էլ է քիչ, բայց հանդիպման համար քանակ է։ Չէ՞ որ քեզ՝ քո տագնապներն ու նախանձիկները հենց սկզբից մատնում ես, երբ այդ որակի սուտ ես մոգոնում։ Դրանք լաւ գիտեն, որ իրենք ոչ թէ 70 այլ 20 մարդու էլ ի վիճակի չեն ի մի բերել յանուն գաղափարի, ու դրանից կատաղում են։