04:21 , 22 մարտ, 2014
Galatv.am-ը գրում է.
Սա վերջին որոշումն է, որ այս մարդիկ կայացրել են նախքան մահապատժի ենթարկվելը: Լինի դա կորիզով ձիթապտղի հատիկ, ծովախեցգետին, բիֆշտեքս, թե երկու պինտա անանուխի եւ շոկոլադի էժանագին պաղպաղակ: Նրանց պատվիրած վերջին ճաշի նկարագիրը կարող է ինչ-որ բան ասել այդ հանրահայտ բանտարկյալների բնավորության եւ նախասիրության մասին:
Լուսանկարիչ Հենրի Հարգրիվզը ով ապրում եւ ստեղծագործում է Նյու-Յորքում, հեղինակ է անսովոր նախագծի, որտեղ նա վերականգնել է մահապատժի ենթարկվածների վերջին ճաշը եւ լուսանկարել է դրանք:
Բանտարկյալեներից մեկը՝ 28-ամյա Վիկտոր Ֆեգերը, ով դատապարտվել է մահապատժի, մարդասպանության համար, իր վերջին ճաշին պատվիրել է մեկ հատիկ ձիթապտուղ: Նա նույնիսկ պնդել է, որ այն անպայման լինի կորիզով: Լուսանկարում երեւում է ձիթապտուղը՝ տեղադրված հսկա ափսեի մեջ` դանակի եւ պատառաքաղի հետ:
Իլինոյիս նահանգից 52-ամյա Ջոն Ուեյն Գեյսին, ով մեղադրվում էր բռնաբարությունների եւ 33 անձանց սպանության մեջ եւ մահապատժի է ենթարկվել ներարկման միջոցով, պատվիրել է 12 ծովախեցգետին, կարտոֆիլի ֆրի, տապակած հավի տոտիկներ եւ թեւեր, ինչպես նաեւ ելակ:
49-ամյա Ռոնի Լի Գարդները, ով մեղադրվում էր գողության, կողոպուտի եւ սպանության մեջ եւ մահապատժի է ենթարկվել գնդակահարության միջոցող (անձնական որոշումով), պատվիրել է բիֆշտեկս, ծովախեցգետնի պոչեր, խնձորի թխվածք եւ վանիլային պաղպաղակ: Այդ ամենը ուտելիս նա նայել է «Մատանիների տիրակալը» եռապատումը:
Լուսանկարիչ Հարգրիվզը ասում է. «Երբ դու կարդում ես մահվան դատապարտվածների մասին, դրանք քեզ համար պարզապես անուններ եւ փաստեր են: Բայց երբ ես իմացա, թե նրանք ինչ են պատվիրել վերջին անգամ, նրանք սկսեցին կենդանանալ իմ աչքի առաջ: Ես կարողացա տեսնել նրանց անհատական բնավորությունների մի փոքրիկ մասնիկը եւս»:
Յուրաքանչյուր ուտելիք մանրակրկիտ ձեւով վերականգնված է Հարգրիվզի Նյու-Յորքյան ստուդիայում: Մթերքը լուսանկարիչի վրա արժեցել է հարյուրավոր դոլարներ: Նա իրականին մոտ է լուսանկարել նույնիսկ սեղանի սփռոցները եւ պարագաները:
Մահվան դատապարտվածները իրենք են մերժել ալկոհոլը եւ ըստ օրենքի, իրենց վերջին ճաշի համար կարող էին պատվիրել մինչեւ 40 դոլար արժողությամբ մթերք:
43-անյա Թեդ Բանդին, ով մեղադրվում էր բռնաբարությունների, սպանությունների համար եւ մահապատիժը ի կատար է ածվել ներարկման միջոցով, չի օգտվել իրեն ընձեռված հնարավորությունից եւ նախընտրել է բանտարկյալների համար նախատեսած սովորական ճաշացանկը:

33-ամյա Թիմոթի Մաքվեյը, ով դատապարտվել է մահապատժի ահաբեկչական հարձակման համար, որի հետեւանքով զոհվել է 168 մարդ, այդ թվում 19 երեխա: Մահապատիժը ի կատար է ածվել մահացու սրսկումով: Իր վերջին ճաշի համար նա պատվիրել է երկու շոկոլադապատ անանուխով պաղպաղակ:
42-ամյա Ռիկի Ռեյ Ռեկտորը, ով մահվան է դատապարտվել սպանության համար, պատվիրել էր բիֆշտեքս, տապակած հավ, «Kool-Aid» ըմպելիք, ընկույզով թխվածք, որը նա թողել էր «հետո»…:
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ