Սյուզի Մելիքյանի ամուսնու նվերն ու ռոմանտիկ ընթրիքը


23:53 , 21 մարտ, 2014

Esem.am-ը գրում է.

Երգչուհի Սյուզի Մելիքյանն ամուսնությունից  հետո էլ շարունակում է աշխատել ու, ինչպես ինքն է նշել, այս տարի էլ նոր աշխատանքներով կներկայանա: Երգչուհին ESem.am-ին պատմեց, որ առաջիկա ամսում նոր երգ ու տեսահոլովակ կունենա, որի մասին, սակայն, ցանկացավ խոսել ավելի ուշ` միայն նշելով, որ նոր երգը պարային ու ռիթմիկ է և կտարբերվի նախորդներից:

Երգչուհուց հետաքրքրվեցինք, թե ամուսնությունից հետո ինչն է փոխվել իր կյանքում: «Ամուսնությունից հետո իմ մեջ է շատ բաներ փոխվել. այժմ հաճախ եմ լինում տանը, խոհանոցային գործերն ինքնորույն եմ անում,- ասաց Սյուզին և հավելեց, որ ամուսինը հավանում է իր պատրաստած ուտեստները,- ամեն առավոտ նոր տեսակի նախաճաշ եմ պատրաստում: Ամուսինս շատ է հավանում իմ պատրաստած նրբաբլիթները»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ