Պղնձե օղակները կնոջը օգնել են ընձուղտի վերածվել


23:37 , 21 մարտ, 2014

1in.am-ը գրում է.

ԱՄՆ-ի բնակչուհին, որին «կին-ընձուղտ» են անվանում, պատմել է, թե ինչպես է սկսել օգտագործել պղնձե օղակները, որպեսզի վիզը 11 սմ երկարացնի: 

Լոս Անջելեսից 28-ամյա Սինդի Սմիթն ասում է, որ ամբողջ կյանքում տարված է մարմնի վերափոխումներով: Նա պատմել է The Huffington Post-ին, որ 2011 թ. սկսած՝ պղնձե օղակներ է կրում: 

«Իմ վիզը միշտ էլ երկար է եղել,- բացատրել է նա:-Միջնակարգ դպրոցում ինձ ընձուղտ-աղջիկ էին անվանում: Այդ ժամանակ էլ ես տեսա Թաիլանդում ապրող ցեղախմբերի երկարավիզ կանանց լուսանկարները և տարվեցի այդ գաղափարով»: 

Սակայն նա շուտով անհարմարություն է զգացել ավելորդ ուշադրության պատճառով ու սկսել է փակ հագուստներ կրել և այնպիսի աշխատանք է փնտրել, որ թույլ կտար նրան խուսափել ավելորդ ուշադրությունից: Միայն Լեդի Գագայի համերգին լինելուց հետո է նա որոշել ընդմիշտ մնալ օղակներով: 

Ինչպես խոստովանել է Սինդին՝ օղակները երբեմն խանգարում են նրան: Սակայն նա այնքան է սովորել դրանք կրել, որ առանց դրանց անհարմար է զգում, գրում է FederalPost-ը։