22:34 , 21 մարտ, 2014
ArmnewsTV.am-ը գրում է.
Այրվածքաբանության կենտրոն Նորայր Բարսեղանը առավոտյան է տեղափոխվել: Նա ստացել է երրորդ և չորրորդ կարգի այրվածքներ: Մարմնի մակերեսի 12 և շնչուղիների 20 տոկոսը տուժել է: Վիճակը ծանր է:
Մամուլում տարածված լուրերի համաձայն` 37-ամյա Նորայր Բարսեղյանը եղբոր երեխաների հետ վիճաբանության ժամանակ ինքնահրկիզվել է, տուժել են նաև զարմիկն ու զարմուհին: Նրանք ստացել են առաջին օգնություն և դուրս գրվել հիվանդանոցից:
Չնայած Արմնյուզին արգելել են նկարահանել տուժողին, սակայն լրագրողի հետ զրույցում Նորայրը պատմեց, որ վիճաբանություն չի եղել և դեպքն իր անզգուշության հետևանքն է: Ավտոտնակի դուռն այնքան ուժեղ է փակել, որ բենզինի երեք լիտրանոց տարան կոտրվել է ու բռնկվել: Տուժողի խոսքով` ինքը Ռուսաստանի քաղաքացի է ու մի քանի օրով է եղբոր ընտանիքին հյուրընկալվել: Իսկ ինքնահրկիզման ու վիճաբանության մասին լուրերը իրականությանը չեն համապատասխանում: Սակայն ոստիկանության պաշտոնական հաղորդագրությունը ճիշտ հակառակն է պնդում. հրդեհը բռնկվել է ոչ թե ավտոտնակում, այլ Վանաձորի Սունդուկյան 37 հասցեում: Այրվել է հյուրասենյակի բազմոցն ու գորգը:
Ըստ ոստիկանության վարկածի, հրդեհի պատճառը անզգուշությունը չէ, այլ սպանության սպառնալիքը: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է` Նորայր Բարսեղյանն ինքն է իր վրա է բենզին լցրել և սպառնացել հրկիզել իրեն, տունն ու հարազատներին: Վեճի պատճառը բնակարանն է:
Նշված տան պատկանելիության հետ կապված վիճաբանել է եղբոր հետ, ապա բենզին է լցրել իր վրա և սպառնացել այրել իրեն, տունը անդամների հետ միասին:
Հարուցվել է քրեական գործ, նշանակվել է դատաբժշկի փորձաքննություն: Նորայր Բարսեղյանը կշարունակի մնալ հիվանդանոցում: Նա վերակենդանացման բաժանմունքում է: Վիճակը կայուն չէ: Մեկ շաբաթից պարզ կդառնա` հնարավոր կլինի արդյոք փրկել նրա կյանքը:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ