20:29 , 21 մարտ, 2014
Մեր չորս տարեկան որդին` Արմեն Նարեկի Քառյանը (ծնված 08.05.10թ.), տառապում է հետևյալ ախտանիշով` մանկական ուղեղային կաթված (ДЦП), սպաստիկ կվադրիպարեզ, խոսքի և մտավոր զարգացման հապաղում, սիմպտոմատիկ էպիլեպսիա: Այս հիվանդության ախտանիշներն անհնար են դարձնում երեխայի ֆիզիկական և մտավոր զարգացումը: Դրանք հայտնաբերելուն պես, մենք` ծնողներս, զբաղվել ենք և առայսօր էլ զբաղվում ենք երեխայի առողջական խնդիրներով` չկանգնելով ոչ հոգեբանական ու ոչ էլ ֆինանսական դժվարությունների առաջ:
Երևանում գործող համապատասխան բուժհաստատություններում ու վերականգնողական կենտրոններում կազմակերպվող վերականգնողական բուժումը զգալի արդյունքներ չի տվել, իսկ սա այն հիվանդությունն է, որի դեպքում դրական փոփոխության բացակայությունը հավասարազոր է հիվանդության վատթարացմանը:
Հաշվի առնելով այս ամենը՝ մեզ մնում է միայն մեր երեխայի փրկությունը կապել ավելի էֆեկտիվ բուժման հետ, որն իրականացվում է Գերմանիայում գործող մանկական ուղեղի կաթվածի բուժման կենտրոնում, այն էլ` միմիայն զգալի միջոցների` մոտ վեց հազար եվրոյի առկայության դեպքում, որն իր մեջ ներառում է դիագնոստիկան, բուժում, ֆիզիոթերապիան և բժշկական այլ օժանդակ միջոցառումներ: Մեր որդու առողջության վերականգնման համար ամեն մի օրվա կորուստը մոտեցնում է նրան, որ երեխան կարող է ամբողջ կյանքում գամված լինել հաշմանդամի սայլակին: Ուստի խնդրում-ակնկալում եմ բոլորիդ ցավակից աջակցությունը որդուս փրկության հարցում:

Հուսով ենք չեք մերժի հուսահատության եզրին հասած ծնողներին, ում համար դուք բոլորդ իրենց երեխայի փրկության վերջին հույսն ու ապավենն եք:
Մենք արդեն անչափ-անսահման շնորհակալ ենք Ձեր ցանկացած չափի աջակցության համար:
Նարեկ և Տաթևիկ Քառյան
Փաստացի հասցե. Ք. Երևան, Ծովակալ Իսակովի 52/1 բն. 27
Հեռ. 095 806390, 098 806390
Հաշվեհամար` ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ
AMD 16045044055900
USD 16045044055901
EUR 16045044055902
RUR 16045044055903
Ստացող` Քառյան Տատևիկ Karyan Tatevik
Ուղարկիր 19 կոդը 1907 կարճ համարին և փոխանցիր 500 դրամ` օգնելով Արմենի ծնողներին: SMS կարող են ուղարկել միայն Beeline Armenia-ի և VIVACELL-MTS-ի բաժանորդները: Ուղարկվելիք SMS-ների քանակը սահմանափակված չէ: Անկախ նրանից` ձեր ուղարկած SMS-ի հաստատումը կստանաք պատասխան SMS-ի տեսքով, թե՝ ոչ, ձեր նվիրատվությունը կընդունվի:
Ուղարկիր SMS և օգնիր: Այսպես է BlogNews-ի նախաձեռնած նոր բարեգործական արշավի խորագիրը, որով փորձելու ենք բարի գործ անելու հնարավորություն տալ բոլոր այն մարդկանց, ովքեր ունեն դրա ցանկությունը՝ առանց նրանցից լրացուցիչ ջանքեր ու էներգիա խլելու: SMS-ների միջոցով դրամահավաք կազմակերպելու գաղափարին երկար մտորումների արդյունքում հանգեցինք: Թերևս ամենաուժեղ արգումենտը, որը և հիմնական դրդապատճառն էր, որ անցում կատարեցինք այս համակարգին այն էր, որ ֆիզիկապես այլևս չէինք հասցնում հանդիպել և գումար վերցնել բոլոր այն մարդկանցից, ովքեր ցանկանում էին միանալ այս կամ այն ընտանիքին, հիվանդ մանուկին... օգնելու մեր նախաձեռնություններին:
Հետայսու, 1907 համարը այն համարն է, որի միջոցով ՕԳՆԵԼՈՒ ենք: Ու օգնելու ենք նրանց, ովքեր դրա կարիքն իրոք ունեն: Փնտրելու ենք, ուսումնասիրելու ենք, ստուգելու ենք, ապա նոր միայն ձեր դատին ենք հանձնելու հերթական դժբախտ կյանքի պատմությունը, որը լուսավոր ու վառ ենք դարձնելու միասին, ամուր՝ իրար ձեռք բռնած:
Ընտանիքներն ու պատմությունները կներկայացնենք ըստ հատուկ կոդերի:
