19:51 , 21 մարտ, 2014Tert.am-ը գրում է.
Դերասան Հայկ Մարությանը գտնում է, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգն իրականում բարեփոխում է, որն իրականացվում է տարբեր երկրներում: Այն լավ բան է և պետության համար օգտակար է, սակայն այլ խնդիր կա.
«Երբ իմ ընկերներին, որոնք դեմ են պարտադիրին, հարցնում եմ, թե ինչու են դեմ, ասում են, որ չեն վստահում իշխանություններին, չեն հավատում այս Կառավարությանը: Հիմա այստեղ հարցն այն է, որ ոչ թե այդ բարեփոխումն է վատը, այլ վստահություն չկա: Եթե չես վստահում Կառավարությանը, կարելի է միանգամից միտինգ անել ու դա ասել: Հիմա եթե մի հարցով չես վստահում, մեկ այլ հարցում վստահո՞ւմ ես»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա՝ անդրադառնալով վաղը կայանալիք` «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության կազմակերպած հանրահավաքին:
Կարգին Հայկոյի խոսքով՝ եթե ինչ-որ մեկը մի բան է անում մեկ այլ բանի դեմ, որն իրականում վատ բան չէ, պարզ է, որ նա չի ուզում, որ իր երկրում լավ բան լինի, որովհետև իրականում կուտակային բարեփոխումը կարևոր է հետագայում երկրի զարգացման և ավելի քիչ խնդիրներ ունենալու համար. «Բայց եթե դու չես վստահում այն մարդկանց, ովքեր դա անում են, կարելի է դրա անունն ուրիշ բան դնել»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ