Ժաննա Բուտուլյանը՝ սերիալում չնկարահանվելու, հոգեբանի մասնագիտության, ընտրյալ չունենալու և հաջորդ կյանք անցնելու մասին


19:45 , 21 մարտ, 2014

«Դժվար ապրուստ» հեռուստասերիալից հայտնի Սյուզկան երկու տարի շարունակ մեր էկրաններին ամենից հաճախ հանդիպող դերասանուհիներից էր:

Թեև Ժաննա Բուտուլյանը դերասանական  կրթություն չունի, բայց հեռուստադիտողներից շատերը նրա կողմից ոչ մի թերացում չեն նկատել:

«Դժվար ապրուստ»-ից հետո դերասանուհու մոտ պասիվություն է. չի նկարահանվում սերիալներում, իսկ հաղորդումներից մի քանիսում էլ ներկայանում է որպես հոգեբան:

ArmՏtar.am-ը հենց դերասանուհուց կստանա վերոնշյալ իրողությունների պարզաբանումները:

Ու՞ր է կորել դերասանուհի Ժաննա Բուտուլյանըինչու՞ Ձեզ չենք տեսնում էկրաններին:

Ճիշտ է , արդեն մեկ տարի է, ինչ չեմ նկարահանվում որևէ նախագծում, սակայն չէի ասի, որ կորել եմ: Մի քանի ամիս է՝ համագործակցում եմ  «Թատրոն 32»-ի հետ: Այս մասին ասում եմ մեծ հպարտությամբ և այս համագործակցությունը համարում եմ կյանքիս լուսավոր կետերից: Թատրոնում խաղալը եղել է իմ երազանքը, այդ պատճառով յուրահատուկ կերպով եմ վայելում այս փաստը: Բացի այն , որ երազանքս է կատարվել, այն կատարվել է լավագույն ձևով, քանի որ հիանալի թիմ է հավաքված թատրոնում , ինչի շնորհիվ թատրոնի մթնոլորտը շատ դրական է և զերծ  ավելորդ ինտրիգներից:

Սերիալներում չեք նկարահանվումքանի որ լավ առաջարկներ չեք ստանու՞մթե՞ ցանկությունչունեք այլևս այդ ոլորտում աշխատելու:

Առաջարկներ եղել են «Դժվար ապրուստ»-ի ավարտից անմիջապես հետո և կան մինչ օրս: Սկզբից մերժել եմ այն պատճառով, որ ունեցել եմ հանգստանալու կարիք և չեմ ցանկացել նույն կերպ ներկայանալ, քանի որ կարծում եմ , նույն բանը անելուց հետո կսպառվեի հանդիսատեսի համար : Այս ընթացքում նկարահանվել եմ «Ելք չկա» գեղարվեստական ֆիլմում: Ճիշտ է, դերս էպիզոդիկ էր, բայց այն նույնպես շատ բան տվեց ինձ: Հիմա արդել լիովին պատրաստ եմ նորովի ներկայանալուն:

 «Դժվար ապրուստը» արդյո՞ք եղավ Ձեր հայտնիության և հաջողության բանալին:

Այո՜, իհարկե: Իմ առաջին մեծ դերն էր: Երկու տարի տևած կյանք : Հիմա մեկ-մեկ մտածում եմ՝ տեսնես Սյուզին ոնց է (ծիծաղում է) : «Դժվար ապրուստ»-ի հետ զուգահեռ մեկ այլ սերիալի քասթինգ էի անցել, և ընտրել էին, բացի այդ աշխատում էի մասնագիտությամբ և պիտի ընտրեի այդ երեքից մեկը: Ընտրեցի «Դժվար ապրուստ»-ը և , փաստորեն, ճակատագրական եղավ ընտրությունս:

Դժվա՞ր է աշխատել պրոֆեսիոնալ դերասանական կրթություն ստացած մարդկանց հետ:

 Իմ բախտը բերում է այդ հարցում, թե՜ «Դժվար ապրուստ»-ում, թե՜ «Թատրոն 32»-ում շատ լավ խաղընկերներ ունեմ, ովքեր միշտ ուղղորդում են, մասնագիտական խորհուրդներ տալիս, փորձում են օգնել և անում են դա շատ նրբանկատ կերպով, մանավանդ ավագ գործընկերներս: Եթե երբևէ զգացել եմ բացասական վերաբերմունք, դա եղել է երիտասարդների կողմից և ամենևին դժվարություն չեմ համարում դա, նույնիսկ համարում եմ նորմալ, բնական երևույթ: Ես երբևէ ինձ թույլ չեմ տվել ասել՝  դերասանուհի եմ: Ամենևին, ես մարդ եմ, ով սիրում է այս աշխատանքը, զբաղվում է դրանով ` փորձելով կատարելագործվել:

Շարունակությունն` այստեղ