Տիեզերական ձմեռն ավարտվեց, սկսվում է տիեզերական գարունը


18:54 , 21 մարտ, 2014

Տիեզերական ձմեռն ավարտվեց, սկսվում է տիեզերական գարունըArmnewsTV.am-ը գրում է.

Արայի որդիների համար այն սկսվում է ամեն տարի մարտի 21-ի ուղիղ կեսօրին, երբ արևը զենիթում է: Այդ օրն էլ նշվում է Վահագն աստծո ծնունդը: Արիները համարում են, որ կյանքը, տարին ու օրը սկսվում է զարթոնքով, հենց այդ պատճառով էլ ծեսն անցկացվում է գարնանը: Այս ամենը հյուրերին կպատմեն 4 քուրմերը: Նրանք տոնական հագուստով, տարբերանշանով ու սրերով մոտենում են Մայր տաճարին:

Աղոթքից հետո, քուրմերը տաճարից դուրս են գալիս ու շնորհավորում արորդիներին, օրհնությամբ ու երգով` նրանք ազդարարում են 9597 թվականը: Արորդիները զոհասեղանին են մոտեցնում մեկ տարին չբոլորած գառանը: Կենդանին, ըստ քրմերի, ունի կյանքի լույսն ու ջերմությունը, նրա արյունն էլ իրենց սրերով թողնում են արորդիների ճակատներին:

Արորդիները Գառնու տաճարում օրհնեցին հացն ու գինին, երգ ու պարով տոնեցին նոր տարին, քանի որ հավատում են` տիեզերական ձմեռն ավարտվեց ու սկսվեց տիեզերական գարունը:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ