Իրաքի արևմուտքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 40-ից ավելի մարդ է զոհվել ու վիրավորվել. ԶԼՄ-ներ


18:29 , 21 մարտ, 2014

1in.am-ը գրում է.

Ավելի քան 40 մարդ է զոհվել ու վնասվածքներ ստացել Իրաքի արևմտյան Ռամադի քաղաքում տեղի ունեցած պայթյունի ժամանակ: Այս մասին հայտնում է «Ալ-Սումարիա» հեռուստաալիքը:

Ահաբեկիչների թիրախ է դարձել քաղաքի կենտրոնով անցնող սգո թափորը:

Տուժածների շարքում շատ են քաղաքացիական անձինք, ինչպես նաև սուննիական «Ալ-Սահվա» աշխարհազորի ներկայացուցիչները: