ԱՄՆ-ն ու ԵՄ-ը մտահոգություն են հայտնել Թուրքիայում Twitter-ի արգելափակման կապակցությամբ


18:16 , 21 մարտ, 2014

ԱՄՆ-ն ու ԵՄ-ը մտահոգություն են հայտնել Թուրքիայում Twitter-ի արգելափակման կապակցությամբ168.am-ը գրում է.

Թուրքական Hürriyet Daily News թերթի փոխանցմամբ՝ ԵՄ-ն ու ԱՄՆ-ը բացասաբար են վերաբերվել Թուրքիայում Twitter-ի արգելափակմանը: ԵՄ-ի մրցունակության հարցերով հանձնակատար Նելի Քրուսը Թուրքիայում ընդունված այդ որոշումը որակել է որպես անհիմն, անիմաստ և երկչոտ: Նա հավելել է, որ թուրք ժողովուրդն ու միջազգային հանրությունը դա կդիտարկեն որպես գրաքննություն: ԵՄ-ի ընդլայնման ու հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտարարել է, որ Թուրքիայի իշխանությունների տվյալ քայլը հարուցում է խոր հիասթափություն: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ