22:10 , 21 մարտ, 2014American Photo ամսագիրը հրապարակել է 2013թ.-ի ֆոտոլրագրողների լավագույն 59 աշխատանքները: Այս լուսանկարներում պատկերված են անցյալ տարվա ամենանշանակալից և կարևոր իրադարձությունները:

1. Սիրիացի ապստամբները Հալեպ քաղաքի շրջափակման ժամանակ: © Javier Manzano/AFP

2. Ամերիկացի հրշեջները պայքարում են Յոսեմիտի ազգային պարկի հրդեհի դեմ: Max Whittaker/Reuters

3. Պաղեստինցի և իսրայելցի զինվորների հակամարտությունը: Ammar Awad/Reuters

4. Թուրք ոստիկանները արցունքաբեր գազ են օգտագործում Թաքսիմ հրապարակում հավաքված ցուցարարների դեմ: Osman Orsal/Reuters

5. «Հայան» պտուտամրրիկի ավերիչ հետևանքները, Ֆիլիպիններ: AP Photo/Aaron Favila

6. Տոկիոյի ակվարիումի աշխատակիցը Սանտա Կլաուսի հագուստով լողում է շնաձկան հետ: AP Photo/Shizuo Kambayashi

7. Club Nacional de Football ակումբի երկրպագուների դրոշները մարզադաշտի տրիբունաներում, Ուրուգվայ: Andres Stapff/Reuters

8. Բոսթոնյան մարաթոնի ավարտի ժամանակ միանգամից երկու պայթյուն որոտաց: Dan Lampariello/Reuters

9. Կանադայի ամենահին հրաձգային ակումբի՝ «Vancouver Gun Club»-ի անդամները հրաձգության ժամանակ: Andy Clark/Reuters

10. Վանկուվերի ակվարիումի մեդուզաները հիացրել են փոքրիկ այցելուին: Andy Clark/Reuters

11. Քենիացի մարզիկ Փոլ Կիփսիել Կուհը 3000 մետր մարցավազքի ժամանակ հաղթահարում է խոչընդոտը՝ Լուժիկիում ընթացող Թեթև ատլետիկայի մրցաշարի ժամանակ: Kai Pfaffenbach/Reuters

12. Մեքսիկացի հանքափոր: Daniel Becerril/Reuters

13. Նաիրոբիում քենիական խորհրդարանի դիմաց այրել էին 221 դագաղի օրինակ: Thomas Mukoya/Reuters

14. Այս սարքը Ֆուկուսիմա շրջանի դաշտում հայտնվել էր տեղի ունեցած ցունամիի հետևանքով: Damir Sagolj/Reuters

15. 2013թ.-ի սեպտեմբերին Ցզյանսի շրջանում Միջազգային քեմփինգ-փառատոնին հավաքել էր ավելի քան 15.000 մասնակից՝ աշխարհի տարբեր կողմերից: Reuters/Stringer

16. Կատմանդուում 15 մարդ դարձել է ընձառյուծի զոհը, նախքան տեղի կառավարությունը սպանել է նրան: Navesh Chitrakar/Reuters

17. Գայլերի հետազոտող գերմանացի Վերներ Ֆրոյնդը միս է հյուրասիրում արկտիկական գայլերին: Lisi Niesner / Reuters

18. Մադագասկարում հայտնաբերված ոչնչացած հսկայական թռչնատեսակի ձուն վաճառվել է Սոտբիս աճուրդում 2013թ.-ի մարտին: Suzanne Plunkett/Reuters

19. Բելգիայից ժամանած ընտանիքը Քենիայում հետևում է արևի խավարմանը: AP Photo/Ben Curtis

20. Անվտագության ուժերը ցրում են նախագահ Մուհամմեդ Մուրսիի կողմակիցների ցույցը Գիզայում: Imad Abdul Rahman/AP Photo

21. Եվս մի պահ և Հռոմի պապ Ֆրանցիսկոսի նոր դիմակը պաստրաստ է: Sergio Moraes/Reuters

22. Նյու Յորքի նորաձևության շաբաթվա ժամանակ մոդելները պատրաստվում են ետնաբեմում: Lucas Jackson/Reuters

23. Հրաձգության կանադական առաջնությունը: Andy Clark/Reuters

24. Երիտասարդ բոլիվուդյան դերասան Ռամ Պրատալ Վերման լուսանկարվում է ճղրտված գուլպաներով: Danish Siddiqui/Reuters

25. Չինական բանակի ուսումնավարժությունները: Reuters/China Daily

26. Մեքսիկայում գյուղացիների շքերթը: Edgard Garrido/Reuters

27. Կնոջ փրկության դրամատիկ կադր՝ Հունաստանի ջրհեղեղների ժամանակ: John Kolesidis/Reuters

28. Դամասկոս, ռազմական գործողություններ: Goran Tomasevic/Reuters

29. Հնդիկ դպրոցականները Չեննայի քաղաքում Մահաթմա Գանդիին նվիրված տոնակատարությունների ժամանակ: Babu Babu/Reuters

30. Թայլանդացի ոստիկանները և մաքսային աշխատակիցները ոչնչացնում են կեղծ արտադրանքը: Athit Perawongmetha/Reuters.

31. «Մեկ օր առանց մսի»՝ կենդանիների պաշտպանների բողոքի ակցիան Բարսելոնայում: Albert Gea/Reuters

32. 27 տարի իսրայելական բանտում անցկացնելուց և ազատության դուրս գալուց հետո պաղեստինցի Իբրահիմ Բարուսը համբուրում է հրաձիգը: Mohammed Salem/Reuters

33. Պտուտամրրիկ Օկլահոմայում, ԱՄՆ: Lucas Jackson/Reuters

34. Իսրայելացիները հավաքում են իրենց իրերը՝ ապօրինի բնակատեղիի ավերումից հետո: Baz Ratner/Reuters

35. Չինացի երեխաները շինարարական մետաղաձողերը օգտագործում են որպես ճոճանակ: William Hong/Reuters

36. Բամակո, Մալի: Հարցման մասնակիցները նախագահական ընտրություններից առաջ: Joe Penney/Reuters

37. Հրդեհ Three Brothers Pizza պիցցերիայում: Andrew Mills/The Star-Ledger

38. Հարավային Սուդանի մայրաքաղաքում ռազմական գործողությունները մարդկանց ստիպեցին իրենց փրկությունը փնտրել ՄԱԿ-ի՝ գաղթականների համար նախատեսված ճամբարներում: Տղան լուսանկարչին խնդրեց իրենց լուսանկարել «թանկարժեք» քարի հետ: AP Photo/Ben Curtis

39. Թայլանդի ազգային դրոշը ծածանվում է Բանգկոկի կառավարության շենքի վերևում, որտեղ տեղի էին ունեցել լայնածավալ հակակառավարական ցույցեր: AP Photo/Wason Wanichakorn

40. 2013թ.-ի օգոստոսի 7: Հրդեհի հետևանքները Նաիրոբիի մայրաքաղաք Քենիայում: Noor Khamis/Reuters

41. 2013թ.-ի դեկտեմբերի 27, Բեյրութ: Մեքենայի պայթյունից հետո ոստիկանն օգնում է վիրավորված 16-ամյա աղջկան: AP Photo/Uncredited

42. Տարվա յուրաքանչյուր եղանակին Պետրոպավլովյան ամրոցի պատերը իրենց շուրջ հավաքում են արևային լոգանքների սիրահարներին: Alexander Demianchuk/Reuters

43. Եվ նույնիսկ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի ճակատին նստած ճանճը չկարողացավ շեղել նրան Սպիտակ Տանը կայացած իր ելույթից: Larry Downing/Reuters

44. ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորջրյա C-Explorer 5 ապարատում «Օլեգ» ֆրեգատի կործանման վայր սուզվելուց հետո: Reuters/Aleksey Nikolskyi/RIA Novosti/Kremlin

45. Բանգլադեշ, «Рана Плаза» համալիրի ավերման վայրում փրկարարները աշխատանքներ են տանում: Andrew Biraj/Reuters

46. Երեկոյան աղոթք Թայլանդի բուդդայական տաճարում: Kerek Wongsa/Reuters

47. Ազատ սիրիական բանակի զինվորը այրված խանութում: Hamid Khatib/Reuters

48. Արևածագ 9/11 հուշարձանի մոտ: Gary Hershorn/Reuters

49. «Ռանա Պլազա» համալիրի փլուզումից փրկվածը, Բանգլադեշ: Stringer/Reuters

50. Կանադուհի Միլեն Պակկետը դարձել է առաջին հյուսիսամերիկուհին, ով կարողացել է միայն թիականավակով հատել Ատլանտյան օվկիանոսը: AP Photo/David Vincent

51. Գիշերային երկինքը Լոս Անջելեսից 145 կմ հեռավորության վրա տեղի ունեցող հրդեհների ֆոնին: David McNew/Reuters

52. ԱՄՆ-ի զինվորականը խմում է կոբրայի արյունը՝ ջունգլիներում գոյատևման դասընթացների ժամանակ: Damir Sagolj/Reuters

53. Սերֆինգի մրցաշարի ավարտը ամերիկյան Հանտինգտոն քաղաքում նշել են փողոցային անկարգություններով: © Captain Soncho

54. Փոքրիկը լողավազանում: Ruben Sprich/Reuters

55. Սիրիացի ապստամբները կրակահերթ են արձակում նախագահ Բաշար Ասադի կողմնակիցների վրա: Khalil Ashawi/Reuters

56. Հսկայական Պարոն Սեմը Երախտագիտության օրվան նվիրված շքերթին: AP Photo/John Minchillo

57. Մանեկենը պտուտամրրիկից հետո ավերված տան մոտ: Rick Wilking/Reuters

58. Հայան թայֆունից հետո ֆիլիպպինցին տանում է իր իրերը: AP Photo/David Guttenfelder

59. Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրաժեշտ է տալիս ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենին: Philippe Wojazer/Reuters