17:52 , 21 մարտ, 2014Ճապոնիայում՝ ինչպես աշխարհի շատ երկրներում, ընդունված է ռեստորանների ցուցափեղկերին տեղադրել գայթակղիչ և ախորժաբեր ուտեստների մակետներ ̀ հաճախորդների գրավելու համար: Երբ տեսնում ենք, թե որքան համեղ տեսք ունեն ցուցափեղկերին տեղադրված թխվածքները, ծովային և մնացած ուտեստները, միանգամից դժվար է գլխի ընկնել, որ դրանք պարզապես վինիլային մակետներ են: Նման «ուտեստներ» արտադրող ամենամեծ գործարանը գտնվում է Ճապոնիայում և կոչվում է «Իվասակի»: Մեկ տարվա ընթացքում այստեղ պատրաստվում է 270 հազար մակետ՝ աշխարհի 20 հազար ռեստորանի համար: Տեղի աշխատողների վարպետությունը պարզապես զարմանք է առաջացնում: Ահա և համեղ «ուտեստների» պատրաստման ողջ գործընցաթը:



















