17:24 , 21 մարտ, 2014
Գյուղատնտեսական ոլորտում վերջին երկու ամիսների ընթացքում մոտ 5 տոկոս աճ է գրանցվել: Որքան էլ ոմանք քննադատեն Սերգո Կարապետյանին, պետք է փաստենք, որ նրա կառավարման տարիներին գյուղատնտեսական ոլորտն անընդհատ աճ է արձանագրում, ինչը հետևողական և սկզբունքային գործունեության արդյունք է: Գյուղատնտեսական ոլորտի հաջողությունները փաստում են, որ իրականում կառավարությունը դեմքով շրջվել է դեպի գյուղը:
Հ.Գ. Մտածել, որ գյուղում խնդիրներ չկան միամտություն կլինի, բայց ուրախալի է, որ պետությունը միայնակ չի թողնում գյուղացուն իր խնդիրների հետ: