Մինչև մարտի 25-ը Արարատյան դաշտավայրում ծիրանենին ամբողջությամբ ծաղկած կլինի. Մասնագետ


17:14 , 21 մարտ, 2014

Մինչև մարտի 25-ը Արարատյան դաշտավայրում ծիրանենին ամբողջությամբ ծաղկած կլինի. ՄասնագետPanorama.am-ը գրում է.

Հայաստանում մարտ ամիսը ընթանում է եղանակային նորմալ պայմաններով, վեգետացիան սկսվել է 15-20 օր ժամկետից շուտ, ծիրանենին Արարատյան դաշտավայրում սկսել է ծաղկել մարտի 17-ից: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը:

«Բուռն ծաղկում կլինի և մինչև մարտի 24-25-ը Արարատյան դաշտավայրում ծիրանենին ամբողջությամբ ծաղկած կլինի»,- ասաց Պետրոսյանը:

Նա միաժամանակ ընդգծեց, որ որքան վաղ է ծաղկում ծիրանենին, այնքան բարձր է ցրտահարման ռիսկայնությունը: Սակայն, ըստ մասնագետի, հանրապետությունում առաջիկայում ցրտեր չեն սպասվում: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ