16:36 , 21 մարտ, 2014Tert.am-ը գրում է.
Երջանկության միջազգային օրը՝ մարտի 20-ին, «Սկոլկովո» բիզնես-դպրոցում Speakers Nights դասախոսության ընթացքում ելույթ է ունեցել նաև դպրոցի հիմնադիր, գործարարՌուբեն Վարդանյանը։ Slon.ru-ն մասնակի կրճատումներով ներկայացնում է հայտնի գործարարի ելույթը՝ վստահության, երկար տարիներ առաջ պլանավորման և իր երազանքների մասին։
«Սեփական անձի մասին պատմելը ճիշտ չէ։ Սակայն, հետադարձ հայացք նետելով անցյալին, իսկ ինձ մոտ այժմ անցումային շրջան է՝ բանկի կառավարումից դեպի բարեգործության և բիզնես-նախագծերի ստեղծում, ցանկանում եմ ամփոփել արդյունքները՝ հանուն ինչի»,- այսպես է սկսել իր ելույթը Ռուբեն Վարդանյանը։
21 տարեկանում Վարդանյանը սկսել է զբաղվել բանկային ներդրումային բիզնեսով, սակայն առանց գիտակցելու, որ դա կարող է պահանջված լինել։ «Այժմ կարելի է շատ բան բացատրել խելացի բառերով այն ամենի մասին, ինչ ես արել եմ, սակայն եթե լինել օբյեկտիվ և ասել, թե ինչն էր ինձ առաջնորդում՝ ես կկարողանայի ձևակերպել, թե ինչ եմ ուզում դառնալ, ինչպես եմ ցանկանում չափել իմ հաջողությունը և որքանով եմ պատրաստ ռիսկի դիմել այդ երկուսի համար։ Դրանք թղթեր կամ գրված բառեր չէին, սակայն հիմքն էին, որոնցով ես առաջ էի շարժվում»,- պատմել է Վարդանյանը։
Խոսելով այն մասին, թե ինչպես հասնել հաջողության, գործարարը նշում է, որ չգիտի բանաձևեր, սակայն գլխավոր է համարում նպատակի առկայությունը, ընդ որում՝ հստակ սահմանված։ Երկրորդ՝ անհրաժեշտ է ուժեղ թիմ։ «Այն պետք է քեզանից ուժեղ լինի, դա որոշում է, թե որքանով ես դու ուժեղ։ Իմ շուրջ միշտ եղել են շատ հմուտ և ուժեղ մարդիկ։ Բոլորը թողել են իրենց հետքը»,- նշել է Ռուբեն Վարդանյանը։
Եվ երրորդ կարևոր գործոնը խաղի ներքին կանոններն են, որոնք պետք է լինեն մշտական և պարզ։ Պետք է լինել հետևողական, հավելել է գործարարը։
«Ինձ համար կարևոր էր գտնել այն, ինչն ինձ երջանիկ կդարձներ, և գտնել այն, ինչն ինձ առաջ կտաներ։ Այն, ինչ մենք անում էինք, դա գումար վաստակելը չէր. մենք փոխում էինք երկիրը, և, կարծում եմ, դեպի լավը։ Հասկանում եք, մենք սկսում էինք այն ժամանակ, երբ ՌԴ առաջին փոխվարչապետը զանգահարեց ինձ և հարցրեց, թե ով է Դոու Ջոնսը և ուր է նա ընկնում։ Կարծես թե դա մեզ հետ տեղի չէր ունենում։ Դա հիմա է ամեն ինչ հեշտ՝ միլիարդները գնում են այնտեղ և կրկին հետ գալիս»,- հիշում է հայտնի գործարարը։
Պատմելով անցյալի օրինակներից՝ Վարդանյանը հիշել է Սինգապուրի հիմնադիր Լի Կուան Յուի հրավիրած ընթրիքը։ «Նա 83 տարեկան է, ես նրան պատմում եմ իմ երազանքի մասին, և նա հանկարծ ասում է, որ կդառնա մեր դպրոցի անդամը։ Հետագայում նա նստած էր այստեղ, ելույթ էր ունենում ձեր առաջ և խոստացել էր լինել Հայաստանում։ Նա արեց դա։ Երբ ես նրան հարցրի, թե ինչու է անում դա, Յուն պատասխանեց, որ 20 տարի անց Սինգապուրը կպարտվի Մումբային և Շանհային, և իրենք չեն լինի այդքան գրավիչ, բացի այդ, 20 տարվա ընթացքում տեխնոլոգիաները թույլ կտան տեղաշարժվել աշխարհում ավելի արագ, իսկ Սինգապուրից 7 ժամվա հեռավորության վրա գտնվող երկրները շատ կարևոր են։ Ռուսաստանն այդ գոտում է»,- պատմում է Վարդանյանը՝ նշելով նաև, որ իր այն հարցին, թե ինչպիսին է պլանավորման հորիզոնը, Յուն պատասխանել է, որ ավելի քան 80 տարի չի ստացվում։ Հեքիաթի նման է հնչում, սակայն դա իրողություն է՝ իր բոլոր դրական և բացասական կողմերով։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ