Պուտինը ստորագրել է Ղրիմը և Սևաստոպոլը Ռուսաստանի կազմի մեջ ներառելու օրենքներ


16:18 , 21 մարտ, 2014

1in.am-ը գրում է.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Ղրիմը և Սևաստոպոլը Ռուսաստանի կազմի մեջ ներառելու պայմանագիրը վավերացնելու մասին օրենք և Ռուսաստանի կազմի մեջ մտնելու ընթացակարգի և Դաշնության նոր սուբյեկտների ինտեգրման անցումային շրջանի մասին դաշնային սահմանադրական օրենք, հաղորդում է RIA Novosti-ն:

Փաստաթղթերի ստորագրումը տեղի է ունենում Կրեմլի Եկատերինյան սրահում՝ Դաշնության խորհրդի և Պետդումայի հրավիրված խորհրդարանականնների ներկայությամբ:

Մասնավորապես, Կրեմլ են հրավիրվել Դաշնության խորհրդի և Պետդումայի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն և Սերգեյ Նարիշկինը, նրանց տեղակալները և Պետդումայի խմբակցությունների առաջնորդները: