Աշխարհի ամենառասիստական 10 երկրները


16:26 , 21 մարտ, 2014

Թեպետ ռասիզմը դատապարտվում է ողջ աշխարհում, սակայն երկրների մեծ մասում մինչ այժմ էլ նկատվում են ռասիզմի դրսևորումներ: Ստորև ներկայացված է աշխարհի ամենառասիստական երկրների տասնյակը:

 10  Հնդկաստան

Հնդկաստանը հայտնվել է այս ցուցակում, քանի որ այնտեղ լայն կիրառում ունի կաստայական համակարգը,  որը ձևավորվել է հազարավոր տարիներ առաջ:

 

 

 

 9  Միացյալ Թագավորություն

Բրիտանական կայսրությունում ռասիզմը գերիշխող բնույթ էր կրում: Անշուշտ, այդ ժամանակաշրջանի համեմատ ներկայումս զգալի առաջընթաց կա, սակայն ռասիզմն իսպառ չի վերացել ժամանակակից Բրիտանիայից: Հիմնական պատճառն այն է, որ գաղութային տարիներին մեծ թվով ներգաղթյալներ են ապաստանել Բրիտանիայում: Ըստ որոշ տվյալների՝ հիմնականում հենց նրանք էլ նպաստում են ռասիզմի տարածմանը:        

 8  Գերմանիա

Անհերքելի է, որ Գերմանիայում ռասիզմն այնքան լայն տարածում չունի, որքան նացիստների տիրապետության ժամանակաշրջանում, սակայն այնտեղ մինչ այժմ էլ նկատվում են ռասիզմի որոշակի դրսևորումներ: Ներկայումս Գերմանիայում բնակվող քաղաքացիների մեկհինգերորդը արտասահմանյան ծագում ունի, ինչի արդյունքում խնդիրն էլ ավելի է խորանում: Թուրքերի մեծ ներհոսքը ևս նպաստում է խնդրի սրացմանը:

 7  Ռուսաստան

Ռուսաստանում ռասիզմը հիմնականում այն մարդկանց դեմ է ուղղվում, ովքեր Կենտրոնական Ասիայից են: Amnesty International–ի տեղեկատվությամբ՝ Ռուսաստանում ռասիզմը վերահսկողությունից դուրս է, իսկ Մոսկվայի «Մարդու իրավունքների բյուրոյի» տվյալներով՝ Ռուսաստանի բնակչության մոտ 50 տոկոսի մոտ ռասիստական միտումներ են նկատվում:

 

 6  Բրազիլիա

Շատերը կզարմանան այս ցուցակում Բրազիլիայի անունը տեսնելով: Այնուամենայնիվ, փաստն այն է, որ այս երկրում ռասիզմ գոյություն ունի: 2011 թ.-ին մի հետազոտական հոդվածում հրապարակվեց, որ Բրազիլիայի բնակչության մոտ 60 տոկոսը կարծում է, որ ռասան ազդում է իր կենսամակարդակի վրա: Բրազիլիայում ռասիզմը դրսևորվում է նաև աշխատաշուկայում: Սպիտակամորթ բնակչությունը սևամորթներից մոտավորապես 46 տոկոսով ավելի բարձր աշխատավարձ է ստանում:

 5  Ռուանդա

1994 թ.-ին ընդամենը 100 օրվա ընթացքում Հութուները ռասիստական հողի վրա սպանեցին 800.000 թութսիի: Ռուանդայում մինչ օրս էլ լարված իրավիճակ է տիրում:

 


 4  Իսրայել


Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո պաղեստինցիների հետ օտարականի պես են վարվել իրենց ծննդավայրում: ՄԱԿ-ի վիճակագրական տվյալները վկայում են այն մասին, որ տարեցտարի աճում է այն իսրայելացիների թիվը, ովքեր կանխակալ տրամադրվածություն ունեն արաբների նկատմամբ:

 

 

 3  Հարավային Աֆրիկա

Շատերը կարծում են, որ ապարտեիդի ժամանակաշրջանից հետո ռասիզմը վերացել է Հարավային Աֆրիկայից: Սա սոսկ թյուր կարծիք է, իսկ  իրականությունը բոլորովին այլ է: Genocide Watch ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցները Հարավային Աֆրիկայում ուսումնասիրություններ անցկացնելուց հետո հայտնեցին, որ այնտեղ իրականացվում է սպիտակամորթ ֆերմերների ցեղասպանություն: Ըստ վիճակագրական տվյալների՝ վերջին տասնամյակում ավելի քան 8000 բուր է սպանվել:

 2  Ճապոնիա

1999 թ.-ին Ամերիկան ընդունեց 85.010 փախստականների,  Նոր Զելանդիան՝ 1140, իսկ Ճապոնիան՝ ընդամենը 16: Պատկերն ավելի լավ ընկալելու համար պետք է հաշվի առնել, որ Նոր Զելանդիան 30 անգամ ավելի փոքր է Ճապոնիայից: 

 

 

 

 1  Ամերիկայի Միացյալ Նահանգներ

Ամերիկայի պատմության ընթացքում բազմիցս գրանցվել են ռասիզմի հետ կապված  խնդիրներ: Ներկայումս ևս ռասիզմը գերիշխում է Ամերիկայում, ինչի պատճառով էլ մի շարք քաղաքական խնդիրներ են առաջանում: