16:06 , 21 մարտ, 2014Tert.am-ը գրում է.
Բնապահպանության նախարարության Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ Վոլոդյա Նարիմանյանի համար ողջունելի է ՀԷԿ-երի կառուցումը, որովհետև հիդրոէներգետիկան վերականգնվող էներգետիկ ռեսուրս է, սակայն, ըստ նրա, շահագործումը պետք է այնպես լինի, որպեսզի շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցություն չթողնի։
«Դրա համար ՀԷԿ-երի ջրառի թույլտվության ժամանակ մենք սահմանում ենք հստակ էկոլոգիական թողք։ Իսկ ի՞նչ է թողքը. դա գետից վերցրված ջրի այն քանակն է, որից ներքև ապահովում է ջրահամակարգի հավասարակշռությունը։ 2003թ-ից մենք երկու անգամ փոխել ենք էկոլոգիական թողքի մեծության գնահատման չափանիշը և նախապատրաստվում ենք մեկ անգամ ևս փոխել»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նախարարության Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետը՝ նշելով, թե այսօր արդեն նախատեսում են սկզբունքային այլ մոտեցում։
«Հիմա եթե այսօրվա դրությամբ ջրառի թողքը նախատեսում ենք ամբողջ տարվա համար, այսուհետ պետք է սեզոնային բաշխվածություն լինի, և գարնան, ամռան, աշնան ու ձմռան համար տարբեր մոտեցում լինի։ Նախապատրաստական աշխատանքներ ենք կատարվում, որպեսզի ավելի նպաստավոր պայմաններ ապահովենք ջրահավասարակշռության համար»,-նշեց նա։
Վոլոդյա Նարիմանյանի խոսքով՝ այսօրվա դրությամբ մոտ 140 շահագործվող ՀԷԿ-եր կան, և 70-ի կառուցման համար էլ տրված է թույլտվություն։ «Բայց չգիտենք՝ դրանից հետո նրանք դեռ պետք է լիցենզիա ստանան, որ դրանից հետո աշխատեն»,-ասաց նա և նշեց, որ լիցենզիան տրվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ