«ԱՄՆ-ն բացահայտ ասում է, որ պետք է լինի իրենց ուզածով, Ռուսաստանն էլ հակադրվում` դրան»


15:52 , 21 մարտ, 2014

«ԱՄՆ-ն բացահայտ ասում է, որ պետք է լինի իրենց ուզածով, Ռուսաստանն էլ հակադրվում` դրան»Panorama.am-ը գրում է.

Արևմուտքն ու Ռուսաստանն այժմ իրար հանդեպ ավելի պարզ վերաբերմունք են ցույց տալիս: ԱՄՆ-ն բացահայտ ասում է, որ աշխարհում պետք է լինի այնպես, ինչպես իրենք են ուզում, իսկ Ռուսաստանն էլ հակադրվում է դրան: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության նախագահ Մովսես Շահվերդյանը:

«Մենք ապրում ենք սառը պատերազմի պայմաններում: Պատմությունը ցույց է տալիս, որ Միացյալ Նահանգները ռազմական գործողությունները միշտ անց է կացնում իր սահմաններից դուրս, և այս ֆոնին մեծանում է արցախյան պատերազմի վերսկսման վտանգը»-ասաց Շահվերդյանը:

Նա գտնում է, թե  Ղրիմի փաստն ապացուցում է, որ ՌԴ-ն նախկին պետությունն է` իր ամբիցիաներով:

«ԽՍՀՄ փլուզմանը չհետևեց Ռուսական Սոցիալիստական Հանրապետության փլուզումը, քանի որ Ելցինը ճիշտ ժամանակին հեռացվեց քաղաքական ասպարեզից: Եկավ Պուտինը և սկսվեց Ռուսաստանի վերածնունդը»-ասաց Շահվերդյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ