ՉԼ. Մխիթարյանը կխաղա Ռոնալդուի և Բեյլի դեմ


15:26 , 21 մարտ, 2014

Lragir.am-ը գրում է.

ՈւԵՖԱ-ի շտաբ բնակարանում կայացավ Չեմպիոնների լիգայի խաղարկության ¼ եզրափակիչի վիճակահանությունը:

Հենրիխ Մխիթարյանի Բորուսիայի մրցակիցը Մադրիդ Ռեալն է: Հիշեցնենք, որ նախորդ խաղարկության կիսաեզրափակիչում Դորտմունդը հաղթել էր Ռեալին և մտել եզրափակիչ:

Բարսելոնան կխաղա Ատլետիկոյի, ՊՍԺ-ը՝ Չելսիի, Բավարիան՝ Մանչեսթեր Յունայթեդի դեմ:

Առաջին խաղերը կկայանան ապրիլի 1,2-ից, պատասխան խաղերը՝ ապրիլի 8, 9-ին: