Լավագույն ու ամենահետաքրքիր տեսողական 10 խաբկանքները


16:00 , 21 մարտ, 2014

 10  Թեքված աշտարակի խաբկանքը


Թվում է, թե վերը ներկայացված լուսանկարներից մեկում աշտարակը թեքված է, սակայն իրականում երկու լուսանկարն էլ նույնն են: Օպտիկական այս խաբկանքի բացատրությունը այն է, որ տեսողական համակարգը այս երկու պատկերները որպես մեկ ընդհանուր տեսարան է ընկալում:

 9  Անհնարին խորանարդի խաբկանքը


Այս տարօրինակ խորանարդը օպտիկական լավագույն խաբկանքներից է, որ դուք երբևէ կտեսնեք: Նկարը անհնարին առարկայի պատկեր է, որը հայտնի է որպես Նեքերի խորանարդ:

 8  Հերինգի խաբկանքը


Այս բավականին հետաքրքիր օպտիկական խաբկանքը հայտնաբերվել է 1861թ.-ին՝ Էդվարդ Հերինգի կողմից: Գերմանացի ֆիզիոլոգը երկու ուղղահայաց գիծ է հայտնաբերել, որոնք իրականում ուղիղ են, սակայն թվում է, թե դրանք իրականում թեքված են: Այս օպտիկական խաբկանքն առաջանում է ֆոնին ճառագայթաձև գծերի շնորհիվ:

 7  Հերմանի ցանցի խաբկանքը


1870թ.-ին Լուդիմար Հերմանը ներկայացրեց այս օպտիկական խաբկանքը: Այս օպտիկական խաբկանքն այդքան ինտրիգային է դարձնում այն փաստը, որ ցանցին նայելիս հատման կետերի սպիտակ շրջանակները մոխրագույն գույն են ստանում և սպիտակ երևում են միայն այն կետերը, որին ուղղված է ուղիղ հայացքը:

 6  Ֆրեյզերի պարույրի խաբկանքը


Ֆրեյզերի պարույրի խաբկանքը, այլ կերպ հայտնի որպես սխալ պարույր, իր տեսակի մեջ միակն է: Առաջին հայացքից պարույրի այս պատկերն իրականում հավասար շրջանների փունջ է:

 5  Էբբինգհաուսի խաբկանքը


Էբբինգհաուսի խաբկանքը վերաբերում է չափի ընկալման խաբկանքին: Նկարում պատկերված երկու նարնջագույն կետերն իրականում հավասարաչափ են, սակայն նրանց կողքին տեղադրված մեծ ու փոքր երկնագույն կետերի շնորհիվ խաբկանք է ստեղծվում, թե դրանք իրականում տարբեր չափեր ունեն:

 4  Ջասթրոուի խաբկանքը


1889թ.-ին ամերիկացի հոգեբան Ջոզեֆ Ջագսոուն ներկայացրեց օպտիկական խաբկանքի մի պատկեր, որտեղ A և B պատկերները միևնույն չափն ու ձևն ունենալով, մեկը մյուսի վերևում տեղադրված վիճակում ներքևի պատկերն ավելի մեծ է երևում վերևի պատկերից:

 3  «Կաֆե պատի» խաբկանքը


«Կաֆե պատի» խաբկանքը Ռիչարդ Գրեգորիի կողմից է ներկայացվել: Անհավասարաչափ դասավորված խորանարդները ստեղծում են այնպիսի տպավորություն՝ ասես հորիզոնական գծերը թեքված են, այնինչ իրականում դրանք հավասարաչափ ուղիղ են:

 2  Բեզոլդի էֆեկտը


Բեզոլդի խաբկանքը անվանվել է գերմանացի պրոֆեսորի անունով, ով հայտնաբերել է, որ նույն գույնը կարող է տարբեր կերպ ընկալվել` կախված դրա կողքին եղող գույնից:

 1  Բլիվետ


Մեկ բառով այս օպտիկական խաբկանքը կարելի է նկարագրել որպես անվերծանելի: Օպտիկական այս խաբկանքի դեպքում մի ծայրում տեսնում ենք գլանաձև երեք, իսկ մյուս ծայրում քառանկյունաձև երկու ելուն: