ԵՄ-ի և Ուկրաինայի միջև համաձայնագրի ստորագրումը համատեղ երկար ճամփորդության սկիզբն է. Ֆյուլե


14:10 , 21 մարտ, 2014

1in.am-ը գրում է.

ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն վստահ է, որ Ուկրաինայի հետ Ասոցացման մասին համաձայնագրի քաղաքական մասի ստորագրումը «համատեղ երկար ճամփորդության» միայն սկիզբն է: Ինչպես հաղորդում է korresondent.net-ը, եվրահանձնակատարն այսպես է մեկնաբանել է ստորագրության փաստը, որը կայացել է այսօր Բրյուսելում:

«Ուկրաինայի հետ Ասոցացման մասին համաձայնագիրը ստորագրված է. ԵՄ-ի աջակցության ուժեղ ազդանշան՝ ուղղված Ուկրաինայի ազատ և ինքնիշխան որոշումներին»,-գրել է Ֆյուլեն Twitter-ի իր միկրոբլոգում:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ Բրյուսելում կայացել է Ասոցացման մասին համաձայնագրի քաղաքական մասի ստորագրման արարողությունը ԵՄ-ի և Ուկրաինայի միջև, որին մասնակցել են ԵՄ անդամ բոլոր երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարները, ինչպես նաև ԵՄ խորհրդի և Եվրահանձնաժողովի նախագահները, Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը: